7or.am. 12-1-2010- «Ադրբեջանի համար ամենակարևորն այն է, որ Էրդողանը Մոսկվա այցելությունից հետո մտադիր է այցելել Հայաստան»,- «APA» գործակալության փոխանցմամբ այս մասին ասել է Ռուսաստանում իսլամական կոմիտեի նախագահ, ադրբեջանցի քաղաքագետ Հեյդար Ջեմալը։
Նա նշել է, թե այդ մասին իրեն հայտնի է դարձել հուսալի աղբյուրներից՝ հավելելով, որ ՌԴ արտգործնախարարի Հայաստան այցելելուց հետո, Էրդողանի Երևան ժամանելու պատճառն այն է, որ մեծ խնդիր կա՝ կապված 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման հետ։
«Ամենագլխավորը Իրանի հետ խնդրահարույց փոխհարաբերություններն են, քրդական հարցը և, իհարկե, Ղարաբաղի հետագա ճակատագրի քննարկումը»,- ասել է Հ. Ջեմալը։
Tuesday, January 12, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment