News.am .11-1-2010- Ադրբեջանական դատարանը չի բավարարել «Ենի Մուսավաթ» թերթի նախկին խմբագիր Մախալ Իսմայիլօղլուի խնդրանքը՝ արտերկրում բուժում ստանալու վերաբերյալ:
Այսօր՝ հունվարի 11-ին կայացած դատապրոցեսում վերաքննիչ բողոքը չի բավարարվել եւ Ապշերոնյան շրջանի դատարանի վճիռը մնացել է ուժի մեջ, հաղորդում է ադրբեջանական Trend News-ը:Իսմայիլօղլուի նկատմամբ քր.գործը հարուցվել է նրա հարեւանի ծառայողի բողոքի հիման վրա: Նախկին խմբագիրը մեղադրվում էր 128 (Առողջությանը կանխամտածված թեթեւ վնաս հասցնելը) հոդվածով: Դատարանի վճռով նա դատապարտվել էր երկու տարվա պայմանական ազատազրկման:
Իսմայիլօղլուի խոսքով, նա մտադիր է կրկին դիմել դատարանին՝ արտերկրում բուժման թույլտվություն ստանալու համար: Լրագրողը մտադիր է վճիռը բողոքարկել գերագույն դատարանում:
Monday, January 11, 2010
Ադրբեջանական դատարանն արգելել է լրագրողին բուժում ստանալ արտերկրում
News.am .11-1-2010- Ադրբեջանական դատարանը չի բավարարել «Ենի Մուսավաթ» թերթի նախկին խմբագիր Մախալ Իսմայիլօղլուի խնդրանքը՝ արտերկրում բուժում ստանալու վերաբերյալ:
Այսօր՝ հունվարի 11-ին կայացած դատապրոցեսում վերաքննիչ բողոքը չի բավարարվել եւ Ապշերոնյան շրջանի դատարանի վճիռը մնացել է ուժի մեջ, հաղորդում է ադրբեջանական Trend News-ը:Իսմայիլօղլուի նկատմամբ քր.գործը հարուցվել է նրա հարեւանի ծառայողի բողոքի հիման վրա: Նախկին խմբագիրը մեղադրվում էր 128 (Առողջությանը կանխամտածված թեթեւ վնաս հասցնելը) հոդվածով: Դատարանի վճռով նա դատապարտվել էր երկու տարվա պայմանական ազատազրկման:
Իսմայիլօղլուի խոսքով, նա մտադիր է կրկին դիմել դատարանին՝ արտերկրում բուժման թույլտվություն ստանալու համար: Լրագրողը մտադիր է վճիռը բողոքարկել գերագույն դատարանում:
No comments:
Post a Comment