Tert.am. 11-1-2010- Լիբանանի վարչապետի` Անկարա կատարած պաշտոնական այցի շրջանակում Թուրքիան և Լիբանանը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև մուտքի արտոնագրի վերացման մասին:
Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet-ը, Լիբանանի վարչապետ Սաաբ Հարիրին այսօր հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նախագահ Աբդուլլա Գյուլի հետ:
Նշենք, որ Թուրքիան և Լիբանանը վերացրել են վիզային ռեժիմը, որպեսզի խթանեն երկու երկրների միջև զբոսաշրջությունն ու առևտրային հարաբերությունները:
No comments:
Post a Comment