Sunday, January 10, 2010

Օջալանը բանտից թղթակցելու է իտալական թերթերից մեկին

Panorama.am. 9-1-2010- Թուրքիայի Իմրալի կղզում ցմահ բանտարկված «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանն հետայսու թղթակցելու է իտալական օրաթերթերից մեկին: Թուրքական «Հաբեր 1» (Haber 1) լրատվական կայքի տեղեկացմամբ` ահաբեկչության մեջ մեղադրվող Օջալանը վաղվանից հնարավորություն է ստանալու իր հոդվածները հրապարակել Իտալիայում լույս տեսնող «Իլ Մանիֆեստո» (il Manifesto) օրաթերթում, որը համարվում է կոմունիստական ազդեցիկ տպագիր օրգաններից մեկը: Թերթի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «Իլ Մանիֆեստո»-ն հրապարակելու է Օջալանի հոդվածները, որոնք բացի քրդական հարցի լուծմանը նպաստ բերելուց ի ցույց են դնելու, թե ինչպիսի մոդելով է հնարավոր հասնել մի երկրի բնակիչների միջև խաղաղ գոյակցությանը: Միայն Թուրքիայի հարցով չսահմանափակվող Օջալանը ցանկանում է քննարկում ու կարծիքների փոխանակում կազմակերպել վերը նշված հարցերի շուրջ»: Տեղեկացվում է նաև, որ Օջալանի առաջին հոդվածը վերաբերելու է Իտալիայի հանդեպ դրսևորած նրա առանձնահատուկ հետաքրքրությանը:

No comments:

Post a Comment