Panorama.am. 9-1-2010- Թուրքիայի Իմրալի կղզում ցմահ բանտարկված «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանն հետայսու թղթակցելու է իտալական օրաթերթերից մեկին: Թուրքական «Հաբեր 1» (Haber 1) լրատվական կայքի տեղեկացմամբ` ահաբեկչության մեջ մեղադրվող Օջալանը վաղվանից հնարավորություն է ստանալու իր հոդվածները հրապարակել Իտալիայում լույս տեսնող «Իլ Մանիֆեստո» (il Manifesto) օրաթերթում, որը համարվում է կոմունիստական ազդեցիկ տպագիր օրգաններից մեկը:
Թերթի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.
«Իլ Մանիֆեստո»-ն հրապարակելու է Օջալանի հոդվածները, որոնք բացի քրդական հարցի լուծմանը նպաստ բերելուց ի ցույց են դնելու, թե ինչպիսի մոդելով է հնարավոր հասնել մի երկրի բնակիչների միջև խաղաղ գոյակցությանը: Միայն Թուրքիայի հարցով չսահմանափակվող Օջալանը ցանկանում է քննարկում ու կարծիքների փոխանակում կազմակերպել վերը նշված հարցերի շուրջ»:
Տեղեկացվում է նաև, որ Օջալանի առաջին հոդվածը վերաբերելու է Իտալիայի հանդեպ դրսևորած նրա առանձնահատուկ հետաքրքրությանը:Sunday, January 10, 2010
Օջալանը բանտից թղթակցելու է իտալական թերթերից մեկին
Panorama.am. 9-1-2010- Թուրքիայի Իմրալի կղզում ցմահ բանտարկված «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանն հետայսու թղթակցելու է իտալական օրաթերթերից մեկին: Թուրքական «Հաբեր 1» (Haber 1) լրատվական կայքի տեղեկացմամբ` ահաբեկչության մեջ մեղադրվող Օջալանը վաղվանից հնարավորություն է ստանալու իր հոդվածները հրապարակել Իտալիայում լույս տեսնող «Իլ Մանիֆեստո» (il Manifesto) օրաթերթում, որը համարվում է կոմունիստական ազդեցիկ տպագիր օրգաններից մեկը:
Թերթի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.
«Իլ Մանիֆեստո»-ն հրապարակելու է Օջալանի հոդվածները, որոնք բացի քրդական հարցի լուծմանը նպաստ բերելուց ի ցույց են դնելու, թե ինչպիսի մոդելով է հնարավոր հասնել մի երկրի բնակիչների միջև խաղաղ գոյակցությանը: Միայն Թուրքիայի հարցով չսահմանափակվող Օջալանը ցանկանում է քննարկում ու կարծիքների փոխանակում կազմակերպել վերը նշված հարցերի շուրջ»:
Տեղեկացվում է նաև, որ Օջալանի առաջին հոդվածը վերաբերելու է Իտալիայի հանդեպ դրսևորած նրա առանձնահատուկ հետաքրքրությանը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment