Monday, January 11, 2010

Լիբանանն ու Թուրքիան վերացրել են մուտքի արտոնագրի ռեժիմը

Tert.am. 11-1-2010- Լիբանանի վարչապետի` Անկարա կատարած պաշտոնական այցի շրջանակում Թուրքիան և Լիբանանը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև մուտքի արտոնագրի վերացման մասին: Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet-ը, Լիբանանի վարչապետ Սաաբ Հարիրին այսօր հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նախագահ Աբդուլլա Գյուլի հետ: Նշենք, որ Թուրքիան և Լիբանանը վերացրել են վիզային ռեժիմը, որպեսզի խթանեն երկու երկրների միջև զբոսաշրջությունն ու առևտրային հարաբերությունները:

No comments: