Panorama.am. 20-1-2010- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը «Իսլամական կոնֆերանս կազմակերպության» (IKT) գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուի հետ հանդիպելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը:
Այս մասին տեղեկացնող «Զաման» (Zaman) թերթի կայքէջը հրապարակել է Էրդողանի պատասխանը ՀՀ ՍԴ-ի կայացրած որոշման կապակցությամբ.
«Մենք, որպես թուրքական պետություն, երբեք հարկադրված համաձայնության չենք կարող գնալ: Բառերի արանքում, նախադասությունների արանքում թաքնված մոտեցումներ կան»:
Թուրքիայի վարչապետը զուգահեռ է անցկացրել, թե իրենք ժամանակին այդ արձանագրությունները միանգամից ուղարկել են խորհրդարան առանց որևէ հաստատության միջամտության:
Թուրքիայի վարչապետն անհրաժեշտ է համարել, որ Երևանն ուղղումներ կատարի: Հակառակ դեպքում, ըստ նրա, գործընթացը կարգավորման ստվերում կհայտնվի և էապես կվնասվի:
Էրդողանը նաև վերահաստատել է Անկարայի դիրքորոշումն առ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը կարագանա, եթե ղարաբաղյան հարցում առաջընթաց լինի:Wednesday, January 20, 2010
Էրդողանն արձագանքել է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը
Panorama.am. 20-1-2010- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը «Իսլամական կոնֆերանս կազմակերպության» (IKT) գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուի հետ հանդիպելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը:
Այս մասին տեղեկացնող «Զաման» (Zaman) թերթի կայքէջը հրապարակել է Էրդողանի պատասխանը ՀՀ ՍԴ-ի կայացրած որոշման կապակցությամբ.
«Մենք, որպես թուրքական պետություն, երբեք հարկադրված համաձայնության չենք կարող գնալ: Բառերի արանքում, նախադասությունների արանքում թաքնված մոտեցումներ կան»:
Թուրքիայի վարչապետը զուգահեռ է անցկացրել, թե իրենք ժամանակին այդ արձանագրությունները միանգամից ուղարկել են խորհրդարան առանց որևէ հաստատության միջամտության:
Թուրքիայի վարչապետն անհրաժեշտ է համարել, որ Երևանն ուղղումներ կատարի: Հակառակ դեպքում, ըստ նրա, գործընթացը կարգավորման ստվերում կհայտնվի և էապես կվնասվի:
Էրդողանը նաև վերահաստատել է Անկարայի դիրքորոշումն առ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը կարագանա, եթե ղարաբաղյան հարցում առաջընթաց լինի:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment