ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Սկսած 2009 թվականից` «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները, մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Հայաստանի Հանրապետության քաղաքներում անցկացրեցին բողոքի գործողություններ` ընդդեմ ՀՀ-ում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական արձանագրությունների եւ «մադրիդյան սկզբունքների»:
Բողոքի գործողություններն հիմնականում խոչընդոտվել են ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, որոնց գործողությունները պարունակել են քրեորեն հետապնդելի արարքներ, ինչի վերաբերյալ մեր կողմից տրվել են համապատասխան հաղորդումներ, սակայն առ այսօր «Հանցագործության մասին հողորդումները», ՀՀ օրենսդրության համապատասխան, գնահատական չեն ստացել: Հանցագործություն կատարած անձինք` ոստիկանները, մնացել են անպատիժ:
Պատմությունը բազմիցս հայ ժողովրդի եւ հայոց պետականության համար սեւ էջեր գրեց, որոնց «շրջումը» հայ ժողովուրդը հաղթահարեց նվիրյալ մարտնչումով, ստեղծագործելով, քրիստոնեաբար: Ամենամռայլը սակայն 1915-ն էր: Տարեթիվը Եղեռնացրած օսմանցին ոչ միայն Ցեղասպանեց 1,5 միլիոն հայերի եւ սեփականեց մեր հազարամյա Հայրենիքի մեծ մասը, այլեւ հարյուր հազարավորների էլ պանդուխտ դարձրեց, որոնց ժառանգներն ենք մենք եւ դուք:
Հայկական Դատն արդար է, համազգային Պահանջը` անքննելի. վերատիրանալու ենք մեզնից օտարված Արեւմտահայաստանին, հայանիշ հուշակոթողներին, նախնյաց շիրիմներին
Եվ հայի այդ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ չափազանց կարեւոր է մեր երկրում ժողովրդավարության հաստատումը եւ սերունդների ինքնության պահպանումը` հանուն ազգային գերխնդիրների հետապնդման եւ իրացման:
Մեր ժողովրդի համախմբման նշանակալից գործիքներից մեկն էլ, համոզված ենք, մեր ներկայիս բողոքի գործողությունների անցկացումն է, ինչը, լիահույս ենք, մեծապես կխթանի հայկական երկու պետությունների ինքնիշխանությունը եւ հզորացումը, կնպաստի պատմական արդարությունը վերականգնելու աստվածահաճո պայքարի արդյունավետությանը եւ Հայ Դատն ու Արցախյան ազատամարտը վտանգող հայ-թուրքական արձանագրություններին ու մադրիդյան սկզբունքներին ազգովի դիմադարձմանը:
ՀՀ Սահմանադրական դատարանի ներկա իշխանավորներ,
Մենք միամիտ չենք եւ չենք մոռացել ձեր ԱԶԳԱԴԱՎ գործելակերպը 90-ականների կեսերից, բայց այսօր միանշանակ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ. ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԵՆՔ, ՄԻԱԿԱՄ եւ այլեւս ձեր այդ գործելակերպի նկատմամբ` ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ:
Չփորձե' ք, չհամարձակվե' ք օրինականացնել «գիշերածինները»` «թուրք-հայկական արձանագրությունները»: Այդ փաստաթղթերը հակազգային եւ հակասահմանադրական ճանաչելու հարցում չեն կարող լինել ինչ-որ չափեր կամ վերապահումներ:
Համաշխարհային ուժերին շահեկան այդ գործարքը` դեպի արձանագրություններով հարեւանություն, ամենքիս ուղղված ՊԱՀԱՆՋ է` մոռանալ Հայ Դատը, կորցնել ազգային ինքնությունը, հրաժեշտ ասել Հայկական բնօրրանին:
Պահանջում ենք ու գոչում` մի՛ անարգեք տարագիր հայ ազգի լուսարդար ԵՐԱԶԸ, չհրաժարվե՛ք Հայ Դատից, որ չդատվեք դո՛ւք, չուրանա՛ք Պահանջատիրությունը՝ այն վայել է պետականություն ունեցող ազգերին, հայրենաշեն է, համախմբող է, «Հայոց Պատմությունը» հիմա էլ գրչող մեր սերնդի պատմական իրավունքն է, որը գոյություն ունի քաղաքականության եւ իրավագիտության մեջ
Լսե՛ք մեր ձայնը, ՄԵՐժԵՔ «արձանագրություններով» սկսված նոր դարի հին արհավիրքը` «արձանագրված» Արեւելյան Հայրենազրկումը: ԵՂԵՔ ինքնուրույն, արդար եւ ժողովրդի հետ:
Մեզ է կանչում Արեւմտյան Հայաստանը` Վանը, Անին, Կարսն ու Մուշը, Սուրբ Կարապետն ու Առաքելոցը, Մայր Արաքսն ու Հայոց Արարատը: Արցախի հողերի մի մասը դեռ գերության մեջ է, նաեւ` Ջավախքն ու Նախիջեւանը:
Wednesday, January 13, 2010
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

No comments:
Post a Comment