Tert.am. 4-3-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252 բանաձևի առնչությամբ զանգահարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային:
Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով նախագահականին մոտ կանգնած աղբյուրները, տեղեկացնում են, որ հեռախոսազրույցում Աբդուլլահ Գյուլը Բարաք Օբամային հորդորել է միջամտել և կանխել բանաձևի ընդունումը: Գյուլը հայտարարել է, որ բանաձևի ընդունումը բացասական ազդեցություն է ունենալու թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 19։00 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևը:
Հիշեցնենք նաև, որ 2007թ. հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մոտ 4 ժամ տևած քննարկումների արդյունքում ընդունել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 106 բանաձևը: Բանաձևին «կողմ» էր քվեարկել 27, «դեմ»` 21 կոնգրեսական: Ընդունված փաստաթղթով Կոնգրեսը կոչ էր անում Միացյալ Նահանգների այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշին երկրի արտաքին քաղաքական ուղեգծում ապահովել Օսմանյան Թուրքիայի կողմից 20-րդ դարասկզբին հայերի դեմ իրականացված Ցեղասպանության փաստի արտացոլումը:
Բանաձևի նախագծում, որի համահեղինակներն էին կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, հայկական հարցերի խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը և Ջո Նոլեմբերգը, նշվում էր, որ Հայոց ցեղասպանությունը ծրագրվել և իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից 1915-23թթ., ինչի հետևանքով տեղահանվել է 2 միլիոն հայ, որոնցից 1.5 միլիոնը սպանվել է, իսկ 500 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները. դա հանգեցրել է նրան, որ հայերը դադարել են ապրել իրենց պատմական հայրենիքում:
Սակայն 106 բանաձևն այդպես էլ չհայտնվեց ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում:
Thursday, March 4, 2010
Ցեղասպանության բանաձևի քվեարկությունից ժամեր առաջ Աբդուլլահ Գյուլը զանգահարել է Օբամային

No comments:
Post a Comment