Tert.am. 9-3-2010- Մարտի 8-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանին:
Զրույցին քննարկվել են հունվարին Հայաստանի փոխվարչապետի` ԱՄԷ կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը դեսպանը թագաժառանգին է փոխանցել նաև փոխվարչապետի շնորհակալական նամակը և Երևան այցելելու հրավերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Tuesday, March 9, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment