Մեծարգո պարոն նախագահ,
Հայաստանում գոհունակության և երախտագիտության զգացում ունեցանք` տեղեկանալով Շվեդիայի խորհրդարանում 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման մասին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և ի դեմս Ձեզ` Շվեդիայի խորհրդարանին` մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկին` հայոց ցեղասպանությանը ճշմարտացի ու արժանապատիվ հայացքով նայելու և արդարամիտ որոշում կայացնելու համար:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելով` դուք ձեր ներդրումն եք անում աշխարհում նման ողբերգությունների կրկնությունը հետագայում կանխելու և ժողովուրդների ճակատագրերի դեմ ուղղված անմարդկային քայլերը բացառելու գործընթացում:
Կարծում եմ, որ իր պատմական որոշումով Շվեդիայի խորհրդարանը հետամուտ լինելով համամարդկային արժեքների դավանմանը, նպաստում է նա¨ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու կայուն զարգացմանը:
Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ բարեկամ Շվեդիայի ժողովրդին` երջանկություն և մշտական բարեկեցություն:
Տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Saturday, March 13, 2010
ՀՀ ԱԺ նախագահի նամակը Շվեդիայի թագավորության Ռիգստագի նախագահին

No comments:
Post a Comment