Wednesday, April 21, 2010

Եթե Արձանագրությունները դրվեն քվեարկության, կվավերացվեն. Տիգրան Թորոսյան

Tert.am. 21-4-2010- Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանի կարծիքով, եթե հայ-թուրքական Արձանագրությունները Հայաստանի խորհրդարանում դրվեն քվեարկության, ապա կվավերացվեն։ «Իսկ ինչո՞ւ չպետք է վավերացվեն»,- Tert.am-ին ասաց Տիգրան Թորոսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե որքանով է հնարավոր Արձանագրությունների վավերացումը ՀՀ խորհրդարանում։ Ինչ վերաբերում է Արձանագրությունների վավերացման հնարավորությանը Հայաստանի ներքաղաքական առկա տրամադրությունների պայմաններում, պատգամավորն ասաց. «Հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը կախված չէ Հայաստանի քաղաքական տրամադրություններից։ Ամեն ինչ կախված է նրանից, Արձանագրությունները կվավերացվե՞ն Թուրքիայում, թե՞ ոչ»։

No comments: