Friday, April 16, 2010

ՆԵՆԳ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Report.am. 16-4-2010- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն առաջարկում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը չսահմանափակվել պետություն-պետություն շրջանակում, այլ ներգրավել ԱՄՆ-ում և Եվրոպայում բնակվող հայկական և թուրքական Սփյուռքին: Այս մասին գրում է «The Boston Globe»-ը: «Թուրքերը և հայերը Փարիզում և Բոստոնում պետք է միասին նստեն և փորձեն համադրել իրենց հիշողությունները կապված 1915 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ»,- ասել է Դավութօղլուն: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում և Կանադայում Թուրքիայի դեսպանների և Չիկագոյի, Հյուսթոնի, Լոս Անջելեսի և Տորոնտոյի գլխավոր հյուպատոսների հետ` վերջիններիս հանձնարարելով երկխոսություն սկսել հայկական Սփյուռքի հետ: Թուրքական «Զամանը» գրում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր չէ առանց հայկական Սփյուռքի ներգրավվման և հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, ավելացնում, որ Թուրքիան առաջնայնությունը տալու է հայկական Սփյուռքի այն խմբերին, որոնք բաց են երկխոսության համար:

No comments:

Post a Comment