Report.am. 16-4-2010- Թուրքիան մտադիր է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Վաշինգտոնում միջուկային անվտանգության հարցերով համաժողովի արդյունքներն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ:
«Դա մեր անկեղծ որոշումն է: Մեզ համար կարևոր է, որ ի կատար ածվեն արձանագրությունները, որոնցում մենք այդքան ջանք ենք ներդրել: Ադրբեջանին վերաբերող հարցը նույնպես կարևոր է: Մենք հաստատուն խաղաղություն ենք ուզում Կովկասում»,- ասել է Դավութօղլուն:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler-ը:
No comments:
Post a Comment