Saturday, April 17, 2010

Ազադլիգ. «Ադրբեջանն իր այս քայլով դիվանգիտական մեկուսացման ենթարկվեց»

Panorama.am. 16-4-2010- Ադրբեջանում հակաամերիկյան արշավը նոր փուլ է մտնում, ընդ որում` այն դրսևորվում է բոլոր ուղղություններով: Այս մաին տեղեկացնում է «Ազադլիգ» պարբերականը: Մի շարք փորձագետների համոզմամբ` Ադրբեջանն այս ձևով իր բողոքն է ներկայացնում ԱՄՆ-ին այն բանի համար, որ իրեն չեն հրավիրել Վաշինգտոն` մասնակցելու 5 տասնյակի հասնող պետությունների ղեկավարների մասնակցությամբ ընթացող միջուկային գագաթաժողովին: Փորձագետները նշում են, որ Ադրբեջանն իր այս քայլով դիվանգիտական մեկուսացման ենթարկվեց: Ադրբեջանում բարձրացված հիստերիան մեծ արձագանք է գտել նաև Միացյալ նահանգներում: Ամերիկյան գրեթե բոլոր թերթերն այս վերջին օրերին անդրադարձել են Ադրբեջանին` վերջինիս քայլերը բնութագրելով որպես սովորական շանտաժ:

No comments: