Tert.am. 4-5-2010- Թուրքիան կսկսի հետազոտական աշխատանքներ իրականացնել այն տարածքում, որտեղով կանցնի Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգիծը: Այս մասին APA գործակալությանն ասել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության տրանսպորտային քաղաքականության և տնտեսության վարչության պետ Սադրեդին Մամեդովը:
Նրա խոսքով` տարածքում երկրաբանական աշխատանքներ իրականացնելու համար արդեն մրցույթ է հայտարարվել:
Մամեդովը նշել է, որ ճանապարհը կլինի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շարունակությունը՝ հույս հայտնելով, որ նոր երկաթգիծը շահագործման կհանձնվի մոտ ապագայում:
Մամեդովը նշել է նաև, որ Նախիջևանի հատվածում կկառուցվի 7 կմ երկաթգիծ, որն էլ կմիացնի Ինքնավար Հանրապետությունն ու Թուրքիան:
No comments:
Post a Comment