News.am. 4-5-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Անգլիայում թուրք մտավորականների հետ հանդիպման ժամանակ եւ ինքնաթիռով Անկարա վերադառնալիս խոսել է հիմնականում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ` հայտարարելով, որ ամիսներ եւ նույնիսկ շաբաթներ անց այդ խնդրում համաձայնություն է լինելու: Այս մասին իր հրապարակման մեջ տեղեկացնում է թուրքական Milliyet-ի թղթակից Ջան Դյունդարը: Նա մասնավորապես գրում է.
«Դավութօղլուն Օքսֆորդի համալսարանում Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ կոնֆերանսին մասնակցելու ընթացքում նախաճաշել է թուրք հայտնի պրոֆեսորներ` Բասքըն Օրանի, Շահին Ալփայի, Ջենքիզ Աքթայի եւ այլոց հետ: Դավութօղլուն նախաճաշի ընթացքում հիմնականում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ: Նա ուշադիր լսել է մտավորականների առաջարկները` որոշ պողոտաների անունները փոխելու, հայ-թուրքական սահմանին համատեղ մի հուշարձան տեղադրելու, ատելության լեզուն օգտագործողների նկատմամբ միջոցներ ձեռք առնելու եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքում Բաքվի վրա չկենտրոնանալու վերաբերյալ:
Անկարան ուշադրություն չդարձրեց Երեւանի կողմից արձանագրությունների սառեցմանը եւ այնպես է վերաբերվում կարծես նման բան չի եղել»։
Այնուհետ Milliyet-ի թղթակիցը գրում է. «Ինքնաթիռում Դավութօղլուն մեզ հետ զրույցում նշեց, որ արձանագրությունները չեն մահացել եւ իրենք թույլ էլ չեն տա, որ մահանան: „Եթե ուշադրություն եք դարձրել, ոչ ոք չի ասել, որ արձանագրությունները ետ ենք կանչում: Երբ անիվը սկսկեց շարժվել, ետ պտտելը շատ դժվար է: Այս իրադարձությունը արդեն ետ չի շրջվի“,-նշել է Դավութօղլուն։
„Սակայն հայտնի է, որ խոսք չի կարող լինել առանց Բաքվին հաշվի առնելու Հայաստանի հետ հարաբերություն սկսելու մասին“, շարունակում է Milliyet-ի թղթակիցը: Դավութօղլուն՝ նշելով, որ մասնակի „վերանորոգումը“ գործին օգուտ չի տա, ասել է. „Եթե Ղարաբաղում զինված հակամարտություն սկսվի, բացվելիք սահմանները կրկին կարող են փակվել“:
»Դեռեւս շարունակվում են դիվանագիտական բանակցությունները` Հայաստանի կողմից «բռնազավթված» որոշ շրջաններից զինուժի ետ քաշման վերաբերյալ: Եթե Հայաստանը ետ քաշվի մի քանի շրջանից, թուրք հասարակության մեջ հոգեբանական արգելքը կհաղթահարվի եւ սահմանները կարող են բացվել: Դրանից կօգտվի թե՛ Երեւանը, թե՛ Բաքուն, թե՛ Անկարան", եզրակացնում է Ջան Դյունդարը։
"Դավութօղլուն, անդրադառնալով արձանագրություններին, նշել է. «Այժմ մենք գտնվում ենք լռության շրջանում: Շուտով մեր առաջարկությունները` առանց արձանագրություններին վնաս տալու, համաձայնության կհասցնեն: Ոչ շատ ուշ…: Ամիսների, կամ նույնիսկ շաբաթների ընթացքում….»,- իր հրապարակման մեջ Թուրքիայի ԱԳ նախարարին է մեջբերում Milliyet-ի թղթակիցը:
Tuesday, May 4, 2010
Դավութօղլու. Հայ-թուրքական արձանագրությունները չեն մահացել, եւ թույլ էլ չենք տա, որ մահանան

No comments:
Post a Comment