Tert.am. 29-6-2010- Այսօր Ադրբեջան կայցելի Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` եռօրյա այցի ընթացքում Բաքվում Սեմնեբին Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկելու է հրատապ հարցեր, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը, Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները, էներգետիկ հարցերը և ԵՄ-ի հետ համագործակցությունը։
No comments:
Post a Comment