Tuesday, June 29, 2010

Սկսվում է Պիտեր Սեմնեբիի այցը Ադրբեջան

Tert.am. 29-6-2010- Այսօր Ադրբեջան կայցելի Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` եռօրյա այցի ընթացքում Բաքվում Սեմնեբին Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկելու է հրատապ հարցեր, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը, Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները, էներգետիկ հարցերը և ԵՄ-ի հետ համագործակցությունը։

No comments: