Tert.am. 13-7-2010- Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է հանրապետության պաշտպանության բանակի մի շարք զորամասերի և զորամիավորումների նորանշանակ հրամանատարների:
Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարը շնորհավորել է ներկաներին, մաղթել նրանց խաղաղ և արդյունավետ ծառայություն:
Նախագահը նշել է, որ պաշտպանության բանակը հանդիսանում է երկրի անկախության և անվտանգության կարևորագույն երաշխավորը, և այսուհետև էլ կարվի հնարավորը նրա մարտունակության շարունակական բարձրացման համար:
Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
No comments:
Post a Comment