Tuesday, July 13, 2010

Կարվի ամեն ինչ Արցախի բանակի մարտունակության շարունակական բարձրացման համար. Բակո Սահակյան

Tert.am. 13-7-2010- Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է հանրապետության պաշտպանության բանակի մի շարք զորամասերի և զորամիավորումների նորանշանակ հրամանատարների: Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարը շնորհավորել է ներկաներին, մաղթել նրանց խաղաղ և արդյունավետ ծառայություն: Նախագահը նշել է, որ պաշտպանության բանակը հանդիսանում է երկրի անկախության և անվտանգության կարևորագույն երաշխավորը, և այսուհետև էլ կարվի հնարավորը նրա մարտունակության շարունակական բարձրացման համար: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

No comments: