Tuesday, July 13, 2010

ԱՄՆ–ը և Ադրբեջանը Բաքվում ռազմական բանակցություններ են անցկացրել

Ինչպես հաղորդում են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից, երեկ Բաքվում բանակցություններ են ընթացել Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Պենտագոնի միջև։ Երկօրյա բանակցությունների ընթացքում Ադրբեջանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները քննարկել են հարցերի լայն շրջանակ և որոշակի պայմանագրեր, որոնք պետք է նախատեսեն հաջորդ տարվա երկկողմանի համագործակցությունը։ Պետնագոնի խորհրդատվական պատվիրակությունը ղեկավարում է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Սելեստա Ուոլանդերը, դրան մասնակցում են Եվրոպայում ԱՄՆ-ի ուժերի ղեկավարն ու Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչը։

No comments:

Post a Comment