Monday, July 12, 2010

Էրդողանը Վաշինգտոնին մեղադրել է լռելու համար

Tert.am. 12-7-2010- Պաշտոնական այցով Բելգրադում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բավական սուր քննադատություն է հնչեցրել ԱՄՆ–ի և Եվրամիության հասցեին։ Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet–ը, իր սերբ գործընկեր Միրկո Ցվետկովիչի հետ համատեղ ասուլիսում Էրդողանը քննադատել է ԱՄՆ–ին ««Ազատության տորմիղի» վրա Իսրայելի իրականացրած հարձակման առնչությամբ լռություն պահպանելու համար»։ «Ես չեմ հասկանում, թե ինչու է ԱՄՆ–ն լռում, չէ՞ որ իսրայելցի զինվորների սպանած ակտիվիստների մեջ էր նաև ԱՄՆ քաղաքացի Ֆուրկան Դոգանը։ Գուցե նրանք Դոգանի՝ թուրքական ծագում ունենալու պատճառո՞վ են լռում»,–ասել է նա։ Թուրքիայի վարչապետը քննադատել է նաև ԵՄ որոշ երկրների, որոնք հրաժարվում են Թուրքիային հանձնել Քրդստանի բանվորական կուսակցության անդամներին։ Նշենք նաև, որ Թուրքիան և Սերբիան երկուշաբթի միջպետական համաձայնագիր են կնքել, որի համաձայն երկու երկրները չեղյալ են հայտարարում վիզային ռեժիմը։

No comments:

Post a Comment