News.am. 12-7-2010- Թուրքիան եւ Սերբիան համաձայնագիր են ստորագրել երկրների միջեւ վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման մասին: Համաձայնագրի տակ իրենց ստորագրությունն են դրել Թուրքիայի եւ Սերբիայի վարչապետներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Միրկո Ցվետկովիչը: Թուրքիայի կառավարության ղեկավարը Բելգրադ է ժամանել նախօրեին, հաղորդում է թուրքական «Անադոլու»-ն:
Այցի շրջանակներում Էրդողանը նաեւ կայցելի սերբական Սանջակ շրջան եւ կբացի թուրքական մշակույթի տունը Նովի-Պազար քաղաքում:
Նշենք, որ Թուրքիան առաջիններից մեկն է ճանաչել Կոսովոյի անկախությունը:
No comments:
Post a Comment