Monday, July 12, 2010

Թուրքիան եւ Սերբիան չեղյալ են հայտարարում վիզային ռեժիմը միմյանց միջեւ

News.am. 12-7-2010- Թուրքիան եւ Սերբիան համաձայնագիր են ստորագրել երկրների միջեւ վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման մասին: Համաձայնագրի տակ իրենց ստորագրությունն են դրել Թուրքիայի եւ Սերբիայի վարչապետներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Միրկո Ցվետկովիչը: Թուրքիայի կառավարության ղեկավարը Բելգրադ է ժամանել նախօրեին, հաղորդում է թուրքական «Անադոլու»-ն: Այցի շրջանակներում Էրդողանը նաեւ կայցելի սերբական Սանջակ շրջան եւ կբացի թուրքական մշակույթի տունը Նովի-Պազար քաղաքում: Նշենք, որ Թուրքիան առաջիններից մեկն է ճանաչել Կոսովոյի անկախությունը:

No comments: