Saturday, September 4, 2010

Էրդողանը հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հետ

News.am. 4-9-2010 - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել է սեպտեմբերի 3-ին Անկարա ժամանած ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին։ Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ լրատվամիջոցների համար փակ հանդիպումը տեւել է 45 րոպե։ Նշենք, որ սեպտեմբերի 3-ի երեկոյան ամերիկացի գեներալը հանդիպել էր իր թուրք գործընկերոջ հետ, որի ժամանակ քննարկվել էր զինվորական եւ տարածաշրջանային խնդիրներ։ Թուրքական մամուլի տեղեկությունների համաձայն՝ ամերիկացի գեներալի օրակարգում է լինելու Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը, Աֆղանստանի եւ ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները: Իր հերթին, Թուրքիայի ԱԳՆ խոսնակ անդրադառնալով Իրաքից ամերիկյան ուժերի՝ Թուրքիայի վրայով անցնելու խնդրին, նշել էր. «ԱՄՆ-ը Թուրքիային չի դիմել զինտեխնիկայի տարանցիկ փոխադրման համար, իսկ սովորական տեխնիկական միջոցների փոխադրման հարցում թուրքական կողմը հայտնել է իր դրական մոտեցումը:

No comments:

Post a Comment