Panorama.am. 3-11-2010- Եթե Թուրքիան համաձայնվի իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը (ՀՕՊ), ապա Իրանը Սիրիայի և Լիբանանի և մնացյալ բոլոր շիական խմբերին կմոբիլիզացնի ընդդեմ Թուրքիայի:Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի փոխանցմամբ` ադրբեջանական «525» թերթին տված հարցազրույցում նշել է Անկարայի համալսարանի դասախոս, քաղաքագետ Հասան Քենին:
«Եթե Թուրքիան համաձայնվի ՀՕՊ համակարգերի տեղակայմանը, ապա նախ կտապալվի Թուրքիայի որդեգրած արևելյան քաղաքականությունը, Իրանն իր հավատը կկորցնի Թուրքիայի նկատմամբ, իսկ եթե չհամաձայնվի, ապա ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Թուրքիայի վրա որպես ճնշման գործիք կկիրառեն Հայոց ցեղասպանության հարցը», նկատել է թուրք գիտնականը:
No comments:
Post a Comment