Wednesday, November 3, 2010

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՇԱՐԺՄԱՆԸ ՄԵՐԺԵԼ ԵՆ ԴԱՀԼԻՃ ՏՐԱՄԱԴՐԵԼ

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը նոյեմբերի 4-ին Թեքեյան Կենտրոնում «Համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը. համապետական ընտրություններո՞վ, թե ոչ» թեմայով ցանկանում էր կազմակերպել սեմինար, որին պետք է մասնակցեին հասարակական, քաղաքական գործիչներ, հրապարակախոսներ, փորձագետներ: Սեմինարի բանախոսն էր քաղաքական գործիչ Պետրոս Մակեյանը:
Իրականացնելով ճնշում Թեքեյան Կենտրոնի ադմինիստրացիայի վրա, երկրի իշխանությունները պարտադրեցին վերջինիս հրաժարվել տրամադրելու Կենտրոնի փոքր դահլիճը նշված միջոցառումը անցկացնելու համար:
Հերթական անգամ իրենց ապօրինի գործողություններով իշխող ռեժիմը ցույց է տալիս, որ Հայաստանում հաստատվել է բռնատիրական կարգեր, և ուղղակի ոտնահարվում են Հայաստանի քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները: Այս մասին տեղեկացնում են Սարդարապատ նախաձեռնությունից:

No comments:

Post a Comment