Saturday, January 22, 2011

Ադրբեջանում հեղաշրջու՞մ էր կազմակերպվում

HayNews.am. 21-1-2011- Ադրբեջանի Իսլամական կուսակցության նախագահ Մովսում Սամեդովին նկատմամբ պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին նշում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հավելելով, որ նրա նկատմամբ իբրև խափանման միջոց է ընտրվել եռամսյա կալանքը: Նրան և կուսակցության մի քանի անդամների ձերբակալել են հունվարի 7-ին: Սկզբում Սամեդովին մեղադրել են խուլիգանության, իսկ հետո արդեն պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Նրա ազգականների տներում հայտնաբերվել է տարբեր տեսակի զենք և զինամթերք:
Իսլամական կուսակցությունը, սակայն, հայտարարել է, թե բոլոր մեղադրանքները կեղծ են, իսկ իրենցից վրեժ են լուծում նրա համար, որ դեմ են հանդես եկել դպրոցներում հիջաբ կրելն արգելելու որոշման դեմ:

No comments:

Post a Comment