News.am.18-2-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փակ դռների հետեւում հանդիպում է անցկացրել Կիպրոսի թուրքական հատվածի վարչապետ Իրսեն Քյուչուքի հետ։Թուրքական Cihan գործակալությանն փոխանցմամբ՝ հանդիպումը տեւել է մոտ 45 րոպե,որից հետո ոչ մի հայտարարություն չի եղել։ Իրսեն Քյուչուքը կհանդիպի նաեւ պետնախարար Էգեմեն Բաղըշի հետ։
Նշենք, որ վերջին շրջանում խիստ լարվել են Թուրքիայի եւ Կիպրոսի թուրքական հատվածի միջեւ հարաբերությունները։ Այն պահին, երբ Էրդողանը մեկնել էր Կիպրոսի թուրքական հատված, տեղի էին ունեցել հակաթուրքական բողոքի միջոցառումներ։
Այս կապակցությամբ Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը հայտարարել էր, թե ուրբաթ օրը Թուրքիային հայհոյողները երկուշաբթի նույն Թուրքիայից ստանում են իրենց աշխատավարձը։

No comments:
Post a Comment