Wednesday, July 13, 2011

Թուրքիայում խոսքի ազատության բնագավառում առկա բացասական երևույթները շարունակվում են. Թոմաս Համարբերգ

Tert.am. 12-7-2011- Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության բնագավառում առկա խոչընդոտները մտահոգիչ են։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Հյուրրիյեթ» օրաթերթը, ասված է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հրապարակած զեկույցում։
«Թուրքիայի Քրեական օրենսգիրքը և ահաբեկչության դեմ պայքարի օրենքը շարունակում են լուրջ խոչընդոտներ ստեղծել Թուրքիայում խոսքի ազատության բնագավառում։ Օրենքներում տեղ գտած դրույթներն օգտագործվել են լրագրողների և հրատարակիչների խոսքի ազատությունը սահմանափակելու համար»,– նշում է Համարբերգը՝ ընդգծելով, որ օրենքներում իրականացված փոփոխությունները բավարար չեն առկա թերությունները վերացնելու համար։
Զեկույցում Համարբերգը հիշեցնում է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մասին և կոչ անում Թուրքիայի պատկան մարմիններին մեծացնել լրագրողների պաշտպանությանն ուղղված միջոցառումները։

No comments:

Post a Comment