Friday, August 19, 2011

Լուսինը 4,36 միլիարդ տարեկան է

Tert.am. 18-8-2011- Աստղագետները պարզել են լուսնի իսկական տարիքը՝ 4,36 միլիարդ տարի։ Այս մասին գրում է Nature ամսագիրը։
Ներկայումս ընդունված վարկածի համաձայն լուսինն առաջացել է երկրագնդի ու Տեյա մոլորակի բախման արդյունքում։ Բախման հետևանքով տիեզերք է դուրս մղվել տաք մատերիայի հսկայական զանգված, որը հետագայում սառչելով դարձել է ներկայիս լուսինը։
Գիտնականները երկրի բնական արբանյակի տարիքը պարզելու համար ուսումնասիրել են լուսնի մատերիայի 1,88 գրամանոց լուսնաքար, որի հնություն պարզվել է երեք մետաղների իզոտոպների համադրության հիման վրա թվագրման մեթոդը։ 3 նմուշների ուսումնասիրությունն էլ շատ մոտ արդյունքներ են ցուցյ տվել, ինչը թույլ է տվել հաստատել լուսնի տարիքը։
Հետազոտթւոյան արդյունքում հերքվել է մինչ օրս ընդունված այն հիպոթեզը, ըստ որի լուսինը շատ ավելի երկար է սառել, իսկ տարիքը մոտ 100 միլիոն տարի ավելի քիչ է։

No comments:

Post a Comment