News.am. 23-1-2012- Դիարբեքիրի Սուրիչի թաղամասում գտնվող JITEM-ի (Ահաբեկչության դեմ պայքարի ժանդարմերիայի հետախուզություն) նախկին շտաբի բակում շարունակվում են հայտնաբերվել մարդկային գանգեր։
Fırat գործակալության փոխանցմամբ՝ Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը JITEM-ի նախկին շտաբի բակում հայտնաբերվող մարդկային գանգերի հետ կապված հետաքննություն է սկսել։ Նշվում է, որ արդեն հայտնաբերված գանգերի թիվը հասել է 19-ի։
Նշենք, որ Թուրքիայի մշակույթի նախարարությունը JITEM-ի նախկին շտաբի վերանորոգման ընթացքում հայտնաբերել է մարդկային գանգեր։ Բանվորները առաջին գանգը գտել են, երբ բակում փոքր փոս են փորել, որից հետո շարունակել են փորել եւ ապշել շատացող գանգերի քանակից։
Հիշեցնենք, որ Թուրքիայում JITEM-ի գոյությունը երկար ժամանակ հերքվել է պետության կողմից։ 1990-ականներին JITEM-ի կողմից Թուրքիայի քրդաբնակ հարավ-արեւելյան շրջաններում իրականացվել են սարսափելի հաշվեհարդարներ քուրդ բնակչության նկատմամբ։
Monday, January 23, 2012
Դիարբեքիրի ժանդարմերիայի բակից հանված մարդկային գանգերի թիվը հասել է 19-ի
News.am. 23-1-2012- Դիարբեքիրի Սուրիչի թաղամասում գտնվող JITEM-ի (Ահաբեկչության դեմ պայքարի ժանդարմերիայի հետախուզություն) նախկին շտաբի բակում շարունակվում են հայտնաբերվել մարդկային գանգեր։
Fırat գործակալության փոխանցմամբ՝ Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը JITEM-ի նախկին շտաբի բակում հայտնաբերվող մարդկային գանգերի հետ կապված հետաքննություն է սկսել։ Նշվում է, որ արդեն հայտնաբերված գանգերի թիվը հասել է 19-ի։
Նշենք, որ Թուրքիայի մշակույթի նախարարությունը JITEM-ի նախկին շտաբի վերանորոգման ընթացքում հայտնաբերել է մարդկային գանգեր։ Բանվորները առաջին գանգը գտել են, երբ բակում փոքր փոս են փորել, որից հետո շարունակել են փորել եւ ապշել շատացող գանգերի քանակից։
Հիշեցնենք, որ Թուրքիայում JITEM-ի գոյությունը երկար ժամանակ հերքվել է պետության կողմից։ 1990-ականներին JITEM-ի կողմից Թուրքիայի քրդաբնակ հարավ-արեւելյան շրջաններում իրականացվել են սարսափելի հաշվեհարդարներ քուրդ բնակչության նկատմամբ։
No comments:
Post a Comment