Monday, January 23, 2012

Սոչիում տեղի է ունեցել Սարգսյան–Մեդվեդև հանդիպումը

Tert.am. 23-1-2012- Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Ինչպես հաղորդում է ռուսական Vesti.ru կայքը, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ «Սոչիում, լեռներում մեզ մոտ ձմեռային հանդիպումների բարի ավանդույթ է ձևավորվել, և ես դրանում մի շարք խորհդրանշական բաներ եմ տեսնում»,–հանդիպման սկզբում ասել է Մեդվեդևը։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ապրանքաշրջանառության և երկու երկրների միջև գործնական շփումների զարգացման տեսանկյունից 2011թ. կարելի է հաջողակ համարել։ Կայքն ընդգծում է, որ Մեդվեդևը խոստովանել է, որ իրավիճակը, այդուհանդերձ, չի կարելի «փայլուն» որակել։ «Կան մի շարք ոչ դյուրին մարտահրավերներ, այդ թվում՝ այս տարածաշրջանում»,–ընդգծել է նա։ Սերժ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ «Շնորհակալություն այն ջանքերի համար, որ գործադրում եք ԼՂ հակամարտության կարգավորման համար»,– հայտարարել է Սարգսյանը և հավելել, նման հանդիպումները թույլ են տալիս իրադրությունը քիչ թե շատ վերասկողության տակ պահել։ Ավելի ուշ տեղի կունենա Սարգսյան–Ալիև– Մեդվեդև հանդիպումը, որի ժամանակ կքննարկվի ԼՂ հարցը։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում են գտնվում Ռուսաստանի նախագահի հրավերով։

No comments:

Post a Comment