HayNews.am. 23-1-2012- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը թանգարան-ինստիտուտի Museum G-Brief էլեկտրոնային պարբերականում Թուրքիային է ներկայացրել 10 առաջարկ, որ ըստ նրա, պետք է իրականացնի թուրքական կողմը նախքան Հայոց ցեղասպանության հարցի եւ թուրքական պատմության անցանկալի էջերի քննարկմանն անցնելը:
1. Անհրաժեշտ է վերանայել քեմալական ժառանգությունն ինտելեկտուալ քննարկումներում` հրաժարվելով պատմական իրադարձությունների քննարկման եւ հիշողության վրա դրված գրաքննությունից:
2. Անհրաժեշտ է վերացնել թուրք ժողովրդին վիրավորանք հասցնելու վերաբերյալ Քրեական օրենսգրքի 301 հոդվածը եւ հնարավորություն տալ թուրք գիտնականներին, լրագրողներին ազատ արտահայտել իրենց կարծիքը` առանց վախենալու, որ կարող են մեղադրվել իրենց տեսակետների եւ եզրակացությունների համար:
3. Թույլ տալ թուրք եւ օտարերկրյա հետազոտողներին ազատ անցկացնել իրենց սեփական հետազոտությունները: Համառորեն առաջարկում ենք, որպեսզի Անկարան ամբողջությամբ բացի թուրքական արխիվները, այդ թվում՝ Գլխավոր շտաբի արխիվը, գաղտնազերծի այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են 1919-1922 թթ.-ին թուրքական ռազմական դատարանի լսումներին, որոնց արդյունքում Հայոց ցեղասպանության իրականացման համար պատասխանատու հիմնական հանցագործները դատապարտվեցին մահվան:
4. Անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան ձեռնարկի իրական քայլեր կանխելու հայկական մշակույթային ժառանգության հուշարձանների հետագա ոչնչացումը: Այս տեսանկյունից կողջունվի, եթե Անկարան որոշի հեռացնել թուրքական դրոշները հայկական հուշարձաններից, հատկապես այն եկեղեցիներից, որոնք վերածվել են ռազմական պահեստների:
5. Համառորեն առաջարկում ենք, որպեսզի թուրքական ուսումնական գրքերից հանվեն Թուրքիայի տարածքում բնակվող հայերի եւ այլ ազգային փոքրամասնությունների հանդեպ ատելություն եւ անհանդուրժողականություն քարոզող հատվածները: Կարեւոր է նաեւ թուրքական դպրոցներում դադարեցնել քաղաքական շարժառիթներով ժխտողական քարոզարշավի ցանկացած դրսեւորում:
6. Վերջ դնել Հայոց ցեղասպանության ժխտման եւ այդպիսով նաեւ թուրքական պատմության անքակտելի մասի հերքման նպատակով գիտնականների հետ ֆինանսական գործարքներին. Հայոց ցեղասպանությունն ոչ միայն հայոց, այլեւ թուրքական պատմության եւ հիշողության մասն է:
7. Ընդունել միջազգայնորեն ճանաչված եւ գիտականորեն ընդունված սահմանում «1915 թ-ի ողբերգական դեպքերի» համար եւ ճանաչել Թուրքիայի կողմից նախկինում կատարված հանցագործություններն որպես Ցեղասպանություն եւ վերջ դնել դրանց ժխտման փորձերին:
8. Ընդունել Հայոց ցեղասպանությունն ու Անատոլիայի բնիկ այլ ժողովուրդների՝ հույների եւ ասորիների դեմ իրականացված ցեղասպանական գործողությունները որպես Թուրքիայի պատմության ամոթալի էջ եւ պատրաստ լինել առանց որեւէ վերապահումների եւ լեզվական վարժանքների ներողություն խնդրել:
9. Ճանաչելով եւ ներողություն հայցելով իրականացված ցեղասպանության համար` Թուրքիան պետք է պատրաստ լինի վերացնել դրա հետեւանքները եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` նախապատրաստելու թուրք հասարակությանը նման զարգացումներին:
10. Անկարայի համար մեծ քայլ կլինի, եթե նա որդեգրի հետեւյալ կարգախոսը` «Հայոց ցեղասպանության ճանաչում, դատապարտում, ներողություն եւ հետեւանքների վերացում»:
Հայկ Դեմոյանը թուրքերին առաջարկում է նաեւ ստեղծել մի քանի հանձնաժողով՝ ահմանային հարցերով, թուրք-հայկական, թուրք-եվրոպական եւ թուրք-սիրիական, ինչը թույլ կտա Թուրքիային առերեսվել իր սեփական պատմությանը:
Դեմոյանը նաեւ նկատում է. «Արդյոք սա հնարավո՞ր է իրականացնել մինչեւ 2023 թվականը` Թուրքիայի հանրապետության 100-ամյակը: Կարծում եմ, ավելի քան հնարավոր է»:
Monday, January 23, 2012
Հայկ Դեմոյանի առաջարկները Թուրքիային

No comments:
Post a Comment