Tuesday, January 24, 2012

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական Tejarat բանկի նկատմամբ

1in.am. 24-1-2012- ԱՄՆ-ն երկուշաբթի օրը, ձգտելով մեծացնել Իրանի ֆինանսական ճնշումը, պատժամիջոցներ է սահմանել երկրի երրորդ ամենամեծ բանկի նկատմամբ` մեղադրելով բանկին Իրանի միջուկային ծրագրին աջակցելու մեջ: Reuters-ը հաղորդում է, որ այժմ ցանկացած արտասահմանյան ընկերություն, եթե որևէ գործարք կնքի Իրանի Tejarat բանկի կամ Բելառուսում հիմնված դրա մասնաճյուղ Trade Capital բանկի հետ, այլևս չի կարողանա մուտք ունենալ ԱՄՆ-ի ֆինանսական համակարգ: ԱՄՆ-ն այս պատժամիջոցների միջոցով ձգտում է խորացնել Իրանի ֆինանսական մեկուսացումը, որպեզի երկիրը այլևս չկարողանա ֆինանսավորել իր միջուկային ծրագրի զարգացումը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Եվրոպան ճնշումներ են գործադրում Իրանի վրա` փորձելով ստիպել, որ վերջինս միջազգային հանրությանը պատմի իր միջուկային գործողութունների մասին, որոնք, ըստ Արևմուտքի, նպատակ ունեն միջուկային զենք ստեղծել: Թեհրանը բազմից հաղորդել է, որ իր մրջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակներ է հետապնդում:

No comments:

Post a Comment