Wednesday, January 25, 2012

Գյուլ. Օրինագծին ընդդիմացած սենատորները թող դիմեն սահմանադրական դատարան

Panorama.am. 24-1-2012- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ըստ թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալության, անդրադարձել է Ֆրանսիայի սենատի կողմից ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Նա լրագրողների հարցին ի պատասխան` դատապարտել է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին և վերին պալատներին` ասելով, որ եթե Ֆրանսիան նախկինում Եվրոպայի կարևորագույն պետություններից էր, ապա երեկվանից արդեն մուտք է գործել խոսքի ազատությունը և անկախ գիտնականների աշխատանքը սահմանափակող երկրների դաս: Նկատի ունենալով սենատի սահմանադրական հարցերով հանձնաժողովի մերժողական վերաբերմունքը վերոնշյալ օրինագծի նկատմամբ` Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ այդ 60 սենատորները գոնե կդիմեն սահմանադրական դատարան` փրկելու ֆրանսիական ժողովրդավարության համբավը և թուրք-ֆրանսիական հարաբերությունների բնականոնությունը: Աբդուլլահ Գյուլը նաև վստահեցրել է, որ թուրքական իշխանությունները վճռական են տրամադրված և առաջիկայում շատ կտրուկ ու հստակ ձեռնարկելու են պատասխան գործողություններ:

No comments:

Post a Comment