1in.am. 26-1-2012- Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում ազատության ինդեքս» ավանդական զեկույցը։ Այս անգամ այդ զեկույցում տեղ է գտել 179 երկիր։
Զեկույցը կազմելիս հաշվի են առնվում մի շարք գործոններ. մամուլի ազատության ոլորտում կառավարության վարած քաղաքականությունը, ինտերնետում ազատ արտահայտվելու սահմանափակումները, գործող օրենսդրության կամ առանձին օրինախախտումները, լրագրողների հետապնդումը և առևանգումը, բլոգերների ձերբակալությունը և այլն։
Այդ 179 երկրների թվում Ադրբեջանը հանգրվանել է 162-րդ հորիզոնականում՝ նախորդ տարվա համեմատ նահանջելով միանգամից 10 հորիզոնականով։ Ադրբեջանական հետընթացը պայմանավորված է Ռաֆիկ Թագիի սպանությամբ, բլոգերների ձերբակալությամբ, լրագրողների վրա կատարված հարձակմամբ ու նրանց առևանգումներով։
Ադրբեջանի նման, միանգամից 10 կետով նահանջել է նաև Թուրքիան՝ հանգրվանելով 148-րդ հորիզոնականում։ Զեկույցում նշված է, որ Թուրքիան շարունակում է առաջ ընթանալ դեպի դժոխք։ 2011 թվականն այդ երկրում հագեցած է եղել լրագրողների նկատմամբ դատական գործընթացներ հարուցելով։ «Հակաահաբեկչական» պատրվակի տակ տասնյակ լրագրողներ հայտնվել են ճաղերի հետևում։
Վրաստանը զբաղեցրել է 104-րդ տեղը, քանի որ շարունակում է ճնշումներ բանեցնել ռուսամետ դիրքորոշում ունեցող լրագրողների վրա։ Ռուսաստանը 142-րդն է, Բելառուսը՝ 168-րդը։ Հայաստանը միանգամից 25 կետով բարելավել է իր ցուցանիշը՝ 101-րդ տեղից հայտնվելով 77-րդ տեղում։
Մամուլի ազատության ոլորտում առաջատարները Ֆինլանդիան և Նորվեգիան են։
Thursday, January 26, 2012
«Թուրքիան և Ադրբեջանը մամուլի ազատության ոլորտում խոշոր հետընթաց են ապրել». «Լրագրողներ առանց սահմանների»

No comments:
Post a Comment