20.06.2008 /PanARMENIAN.Net/ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի ունեցվածքը գնահատվում է 5 միլիարդ դոլար, հայտնեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը: «Միջազգային պրակտիկան տվյալ հարցի լուծում չի առաջարկում: Աշխարհում հաճախ են փախստականների հոսքեր առաջանում, բայց այնպիսի համակարգ չկա, որով մեղավոր երկիրը պարտավոր լիներ փոխհատուցել պատճառած վնասը»,- ասաց Եգանյանը:Նրա խոսքերով, սրանով պայմանավորված՝ տվյալ հարցը տեղափոխվել է ադրբեջանական ղեկավարության դեմ դատական հայցով հանդես եկող կոնկրետ անհատի ձեւաչափի: «Մենք շուրջ 1100 փախստականի օգնել ենք հայցեր կազմել եւ դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դա բավականին աշխատատար գործընթաց է, պետք է անհրաժեշտ փաստաթղթեր հավաքել, համապատասխան տեսքի բերել, ընտրել առավել հավաստիները»,- աաց Եգանյանը:
Այսօրվա դրությամբ Եվրոդատարանում քննարկման գործընթացում են գտնվում Ղարաբաղի Արծվաշեն եւ Գյուլիստան գյուղերի բնակիչներ Առաքելյանի եւ Ասատրյանի հայցերն՝ ըննդեմ Ադրբեջանի: Եգանյանը նշեց, որ եթե առաջին 1100 հայտերը դրական արդյունք ունենան, ապա հաջորդ քայլը կլինի եւս 93 նմանատիպ գործերը դատարանին փոխանցելը, հաղորդում է Նովոստի-Առմենիան:
Լեռնային Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով 20-րդ դարի 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբին շուրջ 360 հազար էթնիկ հայ Ադրբեջանից գաղթել է Հայաստան, եւս 140 հազարը մեկնել է ԱՊՀ երկրներ, ինչպես նաեւ՝ ԱՄՆ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment