Wednesday, July 28, 2010

Ինչո՞ւ է աղմկում «Ալիքը» կամ ազատ լրատվությունը կայացել է

«Ալիք »- ի այս ջղաձիգ աղմկարարությունը միանշանակ հաստատում է այն իրողությունը, որ ազատ լրատվությունն իրանահայ համայնքում կայացել է... Ուստի. «Իրանահայեր» լրատու ցանց, «Արաքս» շաբաթաթերթ, «Լույս» ամսագիր, ընդունեցեք իմ ջերմ բարեմաղթանքներն ու հաջողությունների ցանկությունները ձեր հայրենանվեր և ազգօգուտ աշխատանքներում: Չեմ պատրաստվում թերթել իրանի հայության կյանքում դաշնակցական կուսակցության ու նրա բարձրախոս «Ալիք» օրաթերթի երկար տարիների ընթացքում կատարած հատվածապաշտական ու ապազգային գործունեության մատյանը, քանզի այդ վարվելակերպին ծանոթ է յուրաքանչյուր իրանահայ: Կուսակցական օրգանի աղմուկ- փոթորիկն ու շաբլոն պիտակավորումները նունպես նրանց հին զինանոցի ժանգոտած գործիքներն են: Իրենք էլ իրենց ասած էժանագին ստերին չեն հավատում: Մնում է խղճահարանքով կարեկցել «Ալիք» -ին, իր անփառունակ առաքելության համար... «Բալենի» ամսագրի հրատարակիչ Դոկտոր Արամայիս Միրզախանյան 27 հուլիս 2010թ. Շվեդիա, Ստոքհոլմ

No comments: