Wednesday, May 16, 2012

ԱՄՈԹԱԼԻ ԱՐԱՐՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ԱՐԱՄ Ա. ՎԵՀԱՓԱՌԻՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿՐՈՆԱՊԵՏ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ
ՊԱՍՏԱՌԸ ՓՈԽԵՑԻՆ՝ ԿՐԿԻՆ ԳՐԵԼՈՎ ՄԻԵՎՆՈՒՅՆԸ
Ինչպես հայտնի է, Իրանի «Իսլամական մշակույթի եւ հաղորդակցության կազմակերպության» հրավերով, մայիսի 7-ից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը գտնվում է Իրանում: Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հայտարարությունների և Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու ճակատին տեղադրված պաստառի հետևանքով, որտեղ Արամ Ա Վեհափառը ներկայացվել է, որպես ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱՊԵՏ, զայրույթի և դժգոհության ալիք է ստեղծել իրանահայ համայնքում: Այդ դժգոհությունը, ավելի խորացավ, երբ իրանական մամուլն ու լրատվությունը ևս, շփոթվելով, Արամ Ա. Վեհափառին ներկայացրեցին, որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս: Առաջացած խառնաշփոթի հետևանքով, մայիսի 14–ին, NEWS.am-ի հետ զրույցում, Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը ասել է, «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է այսօրինակ պահվածքը, որով փորձվում է արհեստական շփոթ առաջացնել եւ այսկերպ լարվածություն առաջ բերել ներեկեղեցական եւ հանրային կյանքում»: Ավելացնելով, որ «Հարկ է, որ թեմական կառույցների պատասխանատուները եւ իրանական լրատվամիջոցների ներկայացուցիչները վերապահ մնան նման անընդունելի քայլերից եւ հարգեն եկեղեցական սրբազան նվիրապետությունը»: Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը, առաջացած դժգոհության հետևանքով խորամանկորեն, Ս. Սարգիս եկեղեցու ճակատին տեղադրված պաստառը, փոխարինել է մի նոր պաստառով, որի բովանդակությունը շատ տարբեր չե առաջինից՝ կրկին պարսկերեն լեզվով, Արամ Ա. Վեհափառին ներկայացնելով՝ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿՐՈՆԱՊԵՏ՝ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ: Հիշեցնենք, որ Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում Սբ. Պատարագ մատուցելիս, Արամ Ա-ին հիշելիս նաեւ հիշատակվում է՝ «Արամ Ա. կաթողիկոս ամենայն հայոց Մեծի Տանն Կիլիկիո»: http://irna.ir/News/80118957/%D9%BE%DB%8C%D8%B4%D9%88%D8%A7%DB%8C-%D8%AF%DB%8C%D9%86%DB%8C-%D8%A7%D8%B1%D8%A7%D9%85%D9%86%D9%87-%D8%AC%D9%87%D8%A7%D9%86-%D8%A8%D9%87-%D9%85%D9%82%D8%A7%D9%85-%D8%A7%D9%85%D8%A7%D9%85-%D8%AE%D9%85%DB%8C%D9%86%DB%8C--%D8%B1%D9%87--%D8%A7%D8%AF%D8%A7%DB%8C-%D8%A7%D8%AD%D8%AA%D8%B1%D8%A7%D9%85-%D9%83%D8%B1%D8%AF/%D8%B3%D9%8A%D8%A7%D8%B3%D9%8A/ http://www.farsnews.com/newstext.php?nn=13910219000036 http://www.newzzz.com/all/4856212/%D8%A7%D8%AF%D8%A7%D9%8A-%D8%A7%D8%AD%D8%AA%D8%B1%D8%A7%D9%85-%D9%BE%D9%8A%D8%B4%D9%88%D8%A7%D9%8A-%D8%AF%D9%8A%D9%86%D9%8A-%D8%A7%D8%B1%D8%A7%D9%85%D9%86%D9%87-%D8%AC%D9%87%D8%A7%D9%86-%D8%A8%D9%87-%D9%85%D9%82%D8%A7%D9%85-%D8%B4%D8%A7%D9%85%D8%AE-%D8%A7%D9%85%D8%A7%D9%85-%D8%B1%D8%A7%D8%AD%D9%84 http://isna.ir/fa/imageReport/91021810529/%D8%AC%D8%A7%D8%AB%D9%84%DB%8C%D9%82-%D8%A2%D8%B1%D8%A7%D9%85-%D8%A7%D9%88%D9%84-%D9%BE%DB%8C%D8%B4%D9%88%D8%A7%DB%8C-%D8%AF%DB%8C%D9%86%DB%8C-%D8%A7%D8%B1%D8%A7%D9%85%D9%86%D9%87-%D8%AC%D9%87%D8%A7%D9%86 http://news.tebyan-zn.ir/article/%D8%A7%D8%AF%D8%A7%DB%8C+%D8%A7%D8%AD%D8%AA%D8%B1%D8%A7%D9%85+%D9%BE%DB%8C%D8%B4%D9%88%D8%A7%DB%8C+%D8%AF%DB%8C%D9%86%DB%8C+%D8%A7%D8%B1%D8%A7%D9%85%D9%86%D9%87+%D8%AC%D9%87%D8%A7%D9%86+%D8%A8%D9%87+%D9%85%D9%82%D8%A7%D9%85+%D8%B4%D8%A7%D9%85%D8%AE+%D8%A7%D9%85%D8%A7%D9%85+%D8%B1%D8%A7%D8%AD%D9%84/971251.html http://www.ghatreh.com/news/nn9780816/%D8%AC%D8%A7%D8%AB%D9%84%DB%8C%D9%82-%D8%A2%D8%B1%D8%A7%D9%85-%D8%A7%D9%88%D9%84-%D9%BE%DB%8C%D8%B4%D9%88%D8%A7%DB%8C-%D8%AF%DB%8C%D9%86%DB%8C-%D8%A7%D8%B1%D8%A7%D9%85%D9%86%D9%87-%D8%AC%D9%87%D8%A7%D9%86-%D9%85%D9%87%D9%85%D8%A7%D9%86-%D8%A7%D8%B1%D8%A7%D9%85%D9%86%D9%87-%D8%AA%D9%87%D8%B1%D8%A7%D9%86

No comments: