Բրիտանական գրադարանի հայկական բաժանմունքի պատասխանատու Տեր Ներսես ավագ քահանա Ներսեսյանի անունը մեր թերթում միայն վերջերս շոշափվեց մի քանի անգամ, ցավալի առիթովՙ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանից մի քանի ձեռագրերի ու հինգ մանրանկարների անհետացման առիթով: Գողացողները կամ նրանց մեղսակիցները Լոնդոնում գողոնը իրացնելու ու գնի մասին տեղեկություն ստանալու համար նրան էին դիմել: Բարեբախտաբար: Այլապես կարեւոր այդ մասունքները տեղական աճուրդի տներում իրացված կլինեին եւ մենք ոչինչ չէին իմանա դրանց ճակատագրի մասին: Այս հանգամանքներում «Ազգ»-ը պատեհ գտավ առիթը հարցազրույց ունենալու ոչ միայն այդ ձեռագրերի շուրջ, այլեւ ներկայացնելու Տեր Հոր վաստակըՙ որպես ձեռագրագետ ու մատենագետ, որպես բազմաթիվ հրատարակությունների ու ցուցահանդեսների կազմակերպիչ, որպես Բրիտանական թանգարանի բազմամյա պատասխանատու մասնագետ:
- Տեր Հայր, դուք ծագումով իրանահայ եք, խնդրում եմ ներկայանաք մեր ընթերցողներին.
- Ծագումով թեհրանահայ եմ: Ավազանի անունովՙ Վրեժ: Զավակն եմ Դավիթ եւ Սանդուխտ Ներսեսյանների: Երկուսն էլ վախճանված: Ավագ եղբայրս եւ փոքրիկ քույրս ապրում են Թեհրանում: Նախնական կրթությունս ստացել եմ Թեհրանում, ապա 9 տարեկան հասակում, բազմաթիվ այլ իրանահայ տղաների եւ աղջիկների նման ուղարկվեցի Կալկաթաՙ ուսումս շարունակելու տեղի Մարդասիրական ճեմարանում: 1965թ. երանաշնորհ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցելության եկավ Հնդկաստան: Այդ առիթով փափագ հայտնեցի կրթությունս շարունակել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: Նույն թվականին Կալկաթայից մեկնեցի Մայր աթոռ: Գեւորգյան ճեմարանի երեք տարվա լսարանական բաժինն ավարտելուց հետո, այն օրը, երբ պաշտպանեցի իմ ավարտական թեզը, մեկնեցի Լոնդոնՙ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն վեհափառ հայրապետի հովանավորությամբ աստվածաբանական կրթությունս շարունակելու House of Sacred Mission Անգլիկան վանքում: Մեկ տարվա ուսումնական շրջանն ավարտելուց հետո, դիմեցի Լոնդոնի համալսարանի Kings Collegeՙ ուսումնական շրջանս շարունակելու համար: Այն ավարտեցիՙ ստանալով «մագիստրոս աստվածաբանության» կոչումը: Հետո ընդունվեցի նույն համալսարանի Modern Greek and Byzantine Studies ֆակուլտետը, որտեղ հայտնի բյուզանդագետ Prof. D. M. Nicol -ի հսկողության տակ պատրաստեցի դոկտորական թեզսՙ «Թոնդրակյան եւ այլ աղանդավորական շարժումները Հայաստանում», որի հաջող պաշտպանության համար ստացա «դոկտոր փիլիսոփայության» կոչումը: Թեզիս արտաքին քննիչներից մեկըՙ հանգուցյալ Prof. D. M. Lang -ն էր: Այս աշխատությունը որպես մենագրություն ունեցել է երկու հրատարակություն:
1978 թ. Ազգային գրադարան հերթական այցելության ընթացքին, գրքափոխանակման բաժնում առիթն ունեցա ծանոթանալու իմ ապագա կողակցինՙ օրիորդ Լեյլա Ալթունյանին (Երեւանի պետ. համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության բաժնի շրջանավարտ): Երկու տարի սպասումից հետո, ամուսնացանք Լոնդոնի Ս. Սարգիս եկեղեցումՙ ձեռամբ հանգուցյալ Տ. Ներսես արք.Պոզապալյանի եւ Գեր. Տիրան արք. Ներսոյանի ներկայությամբ: Ունենք երկու տղա զավակներՙ Տիրան եւ Ժիրայր, եւ երկու թոռնիկներ ավագ որդուցՙ Լեւոն եւ Անայիս:
- Ձեր ստեղծագործական եւ մշակութային գործունեությունը ծանոթ է գիտական շրջանակներին, հետաքրքրվողները ձեզ գիտեն նաեւ Հայկական համառոտ հանրագիտարանից, սակայն շարքային ընթերցողի եւ հատկապես իրանահայ ձեր հայրենակիցների համար հետաքրքրական է իմանալ ձեր աշխատանքների մասին:
- Դոկտորական թեզս պաշտպանելուց հետո դիմեցի աշխատանքի Բրիտանական թանգարանին (այժմՙ Բրիտ. գրադարան), ուր պահվում են արժեքավոր հայկական ձեռագրեր, հնատիպ գրքեր, քարտեզներ: Prof. F. C. Conybeare -ից հետո, որը 1913 թ. վարձվեց պատրաստելու համար Հայկական ձեռագրերի ցուցակը, հայկական բաժանմունք գոյություն չուներ: Ժամանակ առ ժամանակ որոշ հայ գիտաշխատողներ աշխատել էին հայկական հավաքածոների վրա, բայց ոչ կանոնավոր կերպով: Ես առաջինը եղա, որ մշտական աշխատանքի կոչվեցի այս հաստատության մեջ որպես մասնագետ Հայկական բաժանմունքի: Կարճ ժամանակաշրջանում պատրաստեցի եւ հրատարակեցի գրադարանի «Հնատիպ գրքերի ցուցակը, 1512-1850թթ.»ՙ ներառնելով 0xford քաղաքի Bodleian Library-ի հավաքածոն եւս: Սա առաջին հրատարատությունն էր անգլերեն լեզվովՙ նվիրված հայ տպագրության պատմության: Այնուհետեւ, ամբողջացնելու համար 1913 թ. տպագրված Հայկական ձեռագրերի ցուցակը, պատրաստեցի հավելյալ մի մենագրությունՙ նվիրված սույն ձեռագրերի մանրանկարչական արվեստին, վերնագրվածՙ «Armenian Illuminated Gospel Books»: Երկու հրատարակությունների հրապարակման առիթով պատրաստեցի իմ անդրանիկ ցուցահանդեսըՙ նվիրված հայ տպագրության պատմության եւ հայ ձեռագրերի մանրանկարչության: Երկրորդ ցուցահանդեսիս բացմանը ներկա էր Կ. Պոլսի հանգուցյալ Պատրիարք ամենապատիվ Շնորհք Արք. Գալուստյանը:
Այս հաջողությունից հետո Հայկական բաժանմունքի գոյությունն ապահովելու համար, որոշեցի իմ վրա առնել ավանդապահությունը ողջ Արեւելյան քրիստոնյա քույր եկեղեցիների մշակութային ժառանգության պահակությունը Բրիտանական գրադարանում: Նման բաժանմունք գոյություն չուներ մինչ այդ: Բաժանմունքները կարգավորված էին համաձայն լեզվական խմբավորումների (հայկականըՙ պարսկականի հետ, ղպտերենըՙ հունականի, ասորերենը եւ եթովպերենըՙ եբրայականի եւ այլն): Մի ամբողջ տարի գրադարանի ծախսով հաճախեցի Օքսֆորդի համալսարանՙ մասնակցելու ասորերենի դասընթացներինՙ Prof. S. Brock-ի մոտ եւ միաժամանակ մասնակցում Prof. C. H. Dowsett-ի գրաբարի դասընթացներին, որն, ինչպես գիտեք, առաջին անգլիացի հայագետն էր, որ նշանակվեց Օքսֆորդ համալսարանի Գալուստ Գյուլբենկյան նորաբաց հայագիտության ամբիոնի պրոֆեսոր:
Գրադարանում The Christian Orient նոր բաժանմունքին նվիրված առաջին ցուցահանդեսը բացվեց 1978 թվականին: Այս ցուցահանդեսի համար մեզ հաջողվեց Ամենայն հայոց կաթողիկոսի միջնորդությամբ Անգլիա բերել մի հայկական խաչքարՙ Սեւանի շրջանի Նորադուզի գերեզմանոցիցՙ թվագրված 1225 թ.: Ցուցահանդեսի ավարտից հետո մեր առաջարկով Կաթողիկոսը խաչքարը նվիրաբերեց Բրիտանական թանգարանին, ուր այն մշտապես ցուցադրվում է Medieval and Later Antiquities բաժանմունքում:
1983 թվականին ձեռնադրվեցի քահանա Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցումՙ հանգուցյալ Գերաշնորհ Ներսես Արք. Պոզապալյանի ձեռամբ, որը նաեւ իմ տեսուչն էր Հոգեւոր ճեմարանի տարիներիս եւ եսՙ իրեն սպասարկող սարկավագ, Լոնդոնում իր 13-ամյա առաջնորդության ընթացքին: Ձեռնադրությանս առիթով եռամեծար հայրապետի ձեռամբ եւ կոնդակով ստացա շնորհըՙ «վարդապետական լանջախաչ» կրելուՙ «նկատի առնելով իմ հոգեւոր գործունեությունն ու համալսարանական գիտական բարձր կոչումը», ինչպես գրում է Վազգեն Վեհափառն իր շնորհավորական կոնդակում: Իսկ 1991թ. Վեհափառ հայրապետը ջերմապես գնահատելով երկար տարիների իմ եկեղեցանվեր հոգեշեն վաստակը եւ ընդառաջելով Անգլիո Հայոց Հայրապետական պատվիրակ Տ. Եղիշե արք. Կիզիրյանի միջնորդությանը, շնորհեց «ավագ քահանայության» աստիճան: 2005թ. հուլիսին ՀՀ ԳԱ-ն, ակադեմիայի պրեզիդենտ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի նախագահությամբ իմ հայագիտական եւ արվեստի պատմության աշխատանքների համար շնորհվեց Ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում:
- Ի՞նչ է լինելու Բրիտանական գրադարանում ձեր զբաղեցրած այս կարեւոր պաշտոնի ճակատագիրը ձեր հանգստյան կոչվելու պարագային:
- Այս տարի իր ավարտին է հասնում իմ աշխատանքային շրջանը գրադարանում: Տնտեսական ճգնաժամի պատճառով եւ կրճատումների հետեւանքով 36 երկարատեւ տարիներից հետո, ողջ Քրիստոնյա Արեւելք բաժինը դադարելու է որպես առանձին մասնաճյուղ լինելուցՙ Asian and African Studies բաժանմունքում: Այս ընթացքին հայկական ձեռագրերի հավաքածոն համալրվել է 124 շատ բացառիկ ձեռագրերով, իսկ տպագրված գրքերը հարստացել են մի քանի հայտնի անձնական գրադարանների գնումով: Թվարկեմ միայն մի քանիսըՙ Պրոֆ. Ֆրեդրիկ Ֆեյդիի, Ասպետ Տօնապետյանի, Էդվարդ Կյուլպեկեանի, Արշակ Սաֆրաստյանի, Արտաշես Տէր Խաչատրյանի:
Գրադարանը ընդմիշտ թողնելուցս առաջ, վերջին անգամ կստուգեմ հրատարակության համար պատրաստած իմ Catalogue of Armenian manuscripts in the British Library acquired after 1913 and 13 other collections in the libraries and institutions of the United Kingdom: Այս ձեռացուցակը կպարունակի նկարագրությունները այն ձեռագրերի, որոնք ավելացվել են Բրիտանական Գրադարանի հավաքածոյին 1913 թվականից ի վեր, ինչպես նաեւ 13 այլ հավաքածոներիՙ անգլիայի զանազան գրադարաններից եւ թանգարաններից:
Բազմաթիվ ցուցահանդեսների շարքին արժե ընթերցողների ուշադրությանը ներկայացնել Բրիտանական գրադարանի կազմակերպած «Գանձեր Տապանից» ցուցահանդեսըՙ նվիրված հայոց քրիստոնեության 1700-ամյակին:
- Ձեր շնորհիվ եւ «Ազգ»-ի հրապարակումով հայ հանրությունը տեղեկացավ Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանի ձեռագրերից պոկված մանրանկարների եւ սրբապատկերների Լոնդոնում հայտնվելու մասին, որը լայն արձագանք ունեցավ թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում: Ըստ երեւույթին հանցագործները դիմելով ձեզՙ կատարել են ամենաճիշտ եւ միաժամանակ ամենասխալ ընտրությունը: Ի՞նչ կասեք այդ մասին:
- Ամենափրկիչ Վանքի ձեռագրերի պատկերների վանդալիզմը մեծագույն հարվածն է հայ ժողովրդի կարողությանըՙ տեր մնալու իր մշակույթային ժառանգության. «օրհնեա եւ պահեա զժառանգութիւնս մեր», աղերսում է պատարագիչը ամեն կիրակի: Այս պարագային հանցանքը կատարողները ոչ միայն ընտրել էին ամենագրավիչ ձեռագրերը, այլ նաեւ սխալ անձըՙ խորհուրդ հարցնելու համար: Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի շուրջ 600 ձեռագրերից նրանք ընտրել էին ամենարժեքավոր ձեռագրերը եւ սա ինձ ենթադրել է տալիս, որ այս գողությունը կատարվել է ըստ պատվերի: Այստեղ իմ մտահոգությունները ի մի բերելու համար պիտի կրկնեմ մի հայ գրչի խոսքերը.
«Տէր, վայ, վայ, վայ, վայ ինձ, եւ անզօր, եւ անտէր ազգիս մերում, զի չունի մի գլուխ, ունիմք քահանայութիւնն, բայց տկար է եւ անզօր» (Մատենադարան, Ձեռ. 151):
- Ինչպիսի՞ն էր Կիլիկիո Կաթողիկոսության եւ իրանահայ թեմերի հակազդեցությունը, երբ դուք նրանց հայտնեցիք պատառիկների մասին:
- Ես, ձեռագրերից պատռված, հանված մանրանկարների թիվ-թվականը, թերթահամարը հաստատելուց հետո, լուրն անմիջապես ուղարկեցի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության, Թեհրանի գերաշնորհ առաջնորդին եւ Նոր Ջուղայի Թեմական խորհրդին: Իմ ցանկությունն էր ճշտել եւ իմանալ ստույգությունն իմ կասկածի, եւ ստույգ ու վավերական լինելու պարագային, լուր տալ միջազգային Interpol ընկերությանը, որն անմիջապես գրանցում է գողացված արվեստի տվյալները եւ զգուշացնում գնողներին: Բավական ժամանակ լռությունից հետո մի անգամ եւս դիմեցի վերոհիշյալներինՙ մեջբերելով ավետարանի խոսքը. «չէ փոյթ»... Պատասխան ստացա դիվանապետիցՙ ինձ հայտնելով, որ իրենք տեղյակ են կատարվածի մասին եւ ամեն քայլ առել են կասեցնելու դրանց վաճառքը: Իսկ Նոր Ջուղայի առաջնորդն իր հակիրճ պատասխան գրության մեջ մեջբերում է անում հայկական մի առածի, որն էՙ «Լավ է խաղողը ուտել, քան այգեպանին ծեծել»: Ցավոք, ես այս առածի իմաստը չեմ հասկացել այս պարագային: Ես ոչ խաղող ուտելու ծարավ ունեմ եւ ոչ էլ միտումը այգեպանին ծեծելու: Նաեւ ինձ վստահեցնում էր, որ հանցագործներին շուտով բռնելու են եւ պատառիկները վերադարձվելու են վանք:
- Նման դեպքեր նախընթաց ունեցել են, ո՞րն է ձեր կարծիքով պատառիկները վերադարձնելու ամենահուսալի ճանապարհը:
- Պատառիկների վերադարձի ամենահուսալի պահը այն կլինի, երբ գողերը լսելով իրենց խղճի ձայնին եւ մեր գրիչների պատվերին. «Որ ոք յանդգնեսցի գրաւի առնելոյ կամ ծախելոյ ի յազգականաց եւ յամենայն արեամբ մերձաւորաց, եթէ կարգաւոր իցէ, մասն ընդ Յուդայի եւ ընդ Արիոսի առցէ, եւս եթէ յաշխարհականՙ ընդ խաչահանողացն համարեսցի եւս ինքն նզովեալ եղիցի» (Մատենադարան, Ձեռ. 198), դրանք կվերադարձնեն հայ ժողովրդի պահած-պահպանած դարավոր հաստատություններից մեկինՙ Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքին: Վանքի անվան «փրկիչ» բնութագրումը պետք է լինի ամեն հայ անհատի պարտականությունը:
- Սպահանի Առաջնորդարանը հայտարարել է, որ պատառիկները աճուրդի են հանվել Անգլիայում, կարելի՞ է իմանալ, թե ո՞ր ընկերությունն է դրանք աճուրդի հանել եւ նրան պատասխանատվության հրավիրել:
- Ձեռագրերի պատառիկները աճուրդի չեն հանվել: Յուրաքանչյուր պատվավոր հաստատություն, որեւէ արվեստի առարկա վաճառելու կամ գնելու պարագային պետք է անցկացնի այսպես կոչվածՙ «Diligence Test»-ի բոլոր չափանիշները: Պատառիկների պարագային դա անհնարին է, բացի այն պարագային, որ դրանք վաճառվեն անհատներիՙ «By Private Treaty» (համաձայնագիր վաճառողի եւ գնողի միջեւ):
- Ունե՞ք որեւէ պատգամ ընթերցողներին:
- Շատ կարեւոր է, որ Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի ձեռագրերի մանրանկարների աղճատման հարցը առիթ եւ պատճառ չդարձնել հին քենություններ ու հակամետ կարծիքներ արծարծելու եւ լուծելու:

No comments:
Post a Comment