Փակվեց «Ալիշան» դպրոցը
50-ամյա «Ալիշան» դպրոցը նաեւ արժանացավ «Քուշեշ Դավթյան», «Վաչե Հովսեփյան» եւ «Քուշեշ Մարիամյան» դպրոցների «բախտին»: Թեեւ Հայ կաթողիկե առաջնորդարանը մեծ ջանք ու ներդրում կատարեց դպրոցի դուռը բաց պահելու համար, սակայն, դժբախտաբար, աշակերտության թվաքանակի պակասի հետեւանքով փակվեց մայրաքաղաքի հին բաժնի վերջին հայկական դպրոցը:
Դպրոցի ճակատագրի մասին առայժմ որեւէ հստակ բան չի կարելի ասել: Կաթողիկե առաջնորդարանը խորհրդակցություններ է անցկացնում տարբեր մարդկանց եւ կատույցների, այդ շարքում նաեւ ԹՀԹ Կրթական խորհրդի հետ, գտնելու համար այն ելքը՝ որով հնարավոր կլինի դպրոցի տարածքը օգտագործել, որպես կրթական հաստատություն: Սակայն նկատի ունենալով մեր համայնքի իրականությունը դժվար թե նման լուծում արդարացվի, նամանավանդ, որ արտագաղթի, ներքին տեղափոխությունների ու նաեւ ծննդաբերման հետաճի արդյունքում շատ է պակասել հայ աշակերտության թիվը:
«ԱՐԱՔՍ» Շաբաթաթերթ, թիվ 193
No comments:
Post a Comment