Thursday, July 8, 2010

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

«Իրանահայեր Լրատու ցանց», 07,07,2010: Եկեք մի քիչ ձեզ փող տանք որ ձեր աղջկան ուրիշ դպրոց ուղղարկեք։ Դաշնակցությունը համայնքում փակում է դպրոց, կաշառելով ծնողներին Թւականիս յուլիսի 6-ին ազգային առաջնորդարանում, Թեմական խորհրդի հրաւէրով (որը ուղղարկվել էր մեզ համար հաճելի մարդկանց)* եւ «Ռոստոմ» աղջ. դպրոցի մի խումբ ծնողների (հարյուրից ավելի ծնողներից քսանութ հոգուն)*, Պատգամաւորական ժողովի դիւանի ու շրջանի մի խումբ (ընկեր)* պատգամաւորների, Թեմական եւ Կրթական խորհուրդների անդամների ներկայութեամբ կայացած հանդիպման եւ դրա ընթացքում տրւած բացատրութիւնների ու եղած արտայայտութիւնների արդիւնքում՝ վերջնականացաւ (ինչպես նախքինում որոշվել էր)* «Ռոստոմ» աղջ. դպրոցի աշակերտութեան փոխադրման հարցը՝ համայնքումս գտնւող միւս ազգային աղջկանց դպրոցներ: Առ այդ՝ «Ռոստոմ» աղջկանց դպրոցը առաջիկայ ուսումնական տարում կը դադարի աշխատելուց (ինչպես Ալիշանը, Մարյամյանը,…)*: Ծնողներին խնդրում ենք աշակերտութեան երթեւեկութեան հարցի եւ յաւելեալ այլ բացատրութիւնների համար դիմել Կրթական խորհրդի գրասենեակ: Դիւան ազգային առաջնորդարանի Թեհրանի հայոց թեմի

No comments: