Thursday, July 8, 2010

Դրական հանգուցալուծում՝ երկխօսութեան եւ փոխհասկացութեան արդիւնքում..

Կամ, Ու՞մ է ուզում խաբած լինի «ԱԼԻՔ»-ը «Ռոստոմ» և «Արաքս» դպրոցների միավորման շուրջ վերջին ժամանակներում տեղի ունեցած զարգացումներին փորձել է վերջնական տեսք հաղորդել «Ալիք» օրաթերթը։«Իրանահայեր լրատու ցանց»-ը ամբողջությամբ արտատպելով «Ալիք»-ում տպված նյութը գրում է. «սակայն կան չպարզաբանված հարցերի մի կույտ, որոնցից խուսափել կամ ... անտեսել «ազգային» իշխանություններին չի հաջողվելու։ Նշենք երկու օրինակ՝ա– Հարգարժան «Թեմական» խորհուրդը դպրոցի փակման գործընթացը սկսել էր դեռ շատ վաղուց, Պատգամավորականի որոշումը դեռ չունեցած, դրա մասին են վկայում դպրոցի տեսչուհու տեղափոխման դիմումի թվականն ու նաև այն փաստը որ «Թեմական» խորհուրդը այս տարվա համար դպրոցում ուսուցիչներ չէր նախատեսել։բ– Վերջին բեմադրությանը հրավիրվել էին ծնողներից մի քանիսը միայն (ծափահարելու ունակությունները նկատի առնելով) և հարգարժան «Ալիք» օրաթերթի աշխատակիցները հասցրել էին հայտարարություն տպագրել վերջին պահին, քանի որ եթե մի քանի օր առաջ տպագրված լիներ հայտարարությունը գուցե բոլոր ծնողները ներկա գտնվեին։Այսպիսի վարվելակերպին ծանոթ է մարդկությունը տոտալիտար համակարգերում, սակայն ցավալի է այն փաստը որ իրենց ընկերվարական գաղափարների անմնացորդ «զինվորները» և Դաշնակցական համարվող անձինք, կամ ինչպես հարկն է ասել «ղեկավարներ» իրենց կամքից անկախ և երբեմն էլ առանց հասկանալու, համայնքում ստեղծել են համակարգ, որը մեղմ ասած ավելի ֆաշիստական է քան սոցիալիստական», եզրափակում է «Իրանահայեր Լրատու ցանց»-ը։

No comments: