- Հարգելի պարոն Հակոբյան, Հայաստանում տեղի են ունենում գործընթացներ՝ նկատում ենք իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների մեղմացում, այսպես ասած ավելի կիրթ և հանդուրժող հարաբերություններ ու մոտեցումներ: Ի՞նչպես եք գնահատում այս շրջադարձը:
- Յուրաքանչյուր քաղաքական գործընթաց և փոփոխություն, որ երկրում նվազեցնի լարվածությունն ու առճակատումները, բնականաբար, նպաստելու է երկրի կայունությանը, ուստի և ողջունելի է:
- Ի՞նչ է պատահել: Ինչո՞վ է պայմանավորված հարաբերությունների այս շրջադարձը, որ մարտիմեկյան դեպքերի, բանտարկությունների և շուրջ երեք տարի լարվածությունից հետո, առանց ուղղակի բանակցությունների, ինչպես հաստատել են կողմերը, որոշել են մեղմացնել մոտեցումները: ՀԱԿ-ի առաջնորդ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը դա պայմանավորում է մի քանի ազդակի, այդ շարքում՝ արաբական երկրներում ծավալված հակապետական ցույցերի, Ադրբեջանի սպառազինման, տնտեսական տագնապի և այլնի հետ:
- Պարզ է, որ միջնորդված բանակցություններ է կայացել: Դա ամենևին էլ անբնական և զարմանալի գործընթաց չէ: Իսկ նշված գործոնները առանձին, և եթե կուզեք նույնիսկ միասին, բնականաբար, կարող էին ազդել, սակայն չէին կարող հիշատակված փոփոխությունների պատճառ հանդիսանալ, եթե բացակայեր միջնորդող կողմերի դերակատարությունը:
- Ի՞նչն է մղել միջորդող կոմերին, թողնելով շուրջ մեկ տասնյակ լուրջ տագնապներ` Հյուսիսային Աֆրիկայից Միջին Արևելք, Եմենից Աֆղանիստան ու Պակիստան, լծվեն Հայաստանի ընդդիմությանն ու իշխանությանը հաշտեցնելու գործին, շուրջ երեք տարի անտեսումից հետո, արևմտյան դիվանագետները հերթական հանդիպումներ են կազմակերպում ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ, իսկ ՀԱԿ-ից ոմանք հրավիվում են Մոսկվա:
- Կարևոր ու բանալի հարցադրում եք կատարում: Պետք է նկատի առնել մի քանի կարևոր հանգամանք: Հայ-թուրքական տխրահռչակ արձանագրություններից հետո, միջնորդ կողմերը ենթադրում են, որ Հայաստանը ունակ է ցանկացած փաստաթղթի տակ ստորագրելու: Կովկասի և տարածաշրջանի նկատմամբ, միջնորդ կողմերի շահագրգռվածությունները, իհարկե, տարբեր են, երբեմն անհամատեղելի, շատ անգամ մրցակցող: Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական (գեոպոլիտիկ) մի քանի շահագրգռվածություններ, տարածաշրջանի նավթագազային պաշարների հետ համատեղ, պատճառ են հանդիսացել, որ առկա մեծ շահերը եզրեր գտնեն: Արցախի հարցով հայ-ադրբեջանական հակադրվածությունը տարածաշրջանը շարունակաբար պահում է լարված: Նավթարտադրող Ադրբեջանը, իր հերթին ճնշում է բանեցնում շահագրգիռ կողմերի վրա: Միջնորդ կողմերը գիտակցելով, որ հայկական որևէ ուժ, միայնակը, Արցախի հարցով չի կարող մեծ զիջումների գնալ ու նաև գիտակցելով, որ թե° հայ-թուրքական և թե° հայ-ազերիական առնչությունների նկատմամբ ՀՀ իշխանության և ՀԱԿ-ի կեցվածքները մեծ մասամբ համընկնում են, փորձում են նրանց հաշտեցնել` փաստորեն համատեղել: Դրանով է պայմանավորված հայաստանյան հակադիր ուժերի նկատմամբ միջնորդող կողմերի վերաբերման փոփոխությունն ու անբացատրելի ուշադրությունը: Իհարկե, ինչպես նշեցի, հայկական կողմերի մոտ նաև, անկասկած, առկա է լարվածությունը մեղմացնելու ցանկությունը, ինչը կարող է դրական հետևանքներ ունենալ երկրի համար:
- Իր վերջին համարում ամերիկյան The New York Times-ը գրել է. «խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները պատերազմի հետևանքով տեղահանված հազարավոր ադրբեջանցիներին հնարավորություն կտա վերադառնալ իրենց բնակավայրեր, եւ այս հարցում Հայաստանի նախագահը պետք է համոզի իր ժողովրդին, որ այդ տարածքներում ապրող էթնիկ հայերը վտանգի չեն ենթարկվելու»: Իսկ ՀՀ արտգործնախարարության գերատեսչության հայտարարությունը հաստատում է, որ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ հայկական կողմն արդեն տվել է իր համաձայնությունը: ՀՀ արտգործնախարարությունը ինչպե՞ս է համաձայնություններ տալիս նման գերխնդիրների նկատմամբ, երբ հանրությունը, բացի հանդիպումների թվականից և վայրից ալ բան չգիտի և անտեղյակ է համաձայնություների բովանդակության մասին:
- Բանակցային գործընթացների, մինչև որոշակի փուլ, խորհրդապահորեն շարունակվելու երևույթը հասկանալի է, բայց դրանք չեն կարող շարունակվել, եթե քննարկման և հավանության չարժանանան ժողովրդի մեծամասնության կողմից: Հակառակ պարագայում կարող է պատահել այն ինչ-որ պատահել է բազմիցս և պատահեց նաև Պաղեստինում: Վերնախավը, չի կարող անվերջ չարաշահել իր նկատմամբ տածված վստահությունը: Բանակցային գործընթացների ձախողման գլխավոր պատճառը, նրան հաջորդող ցավալի դեպքերը` ժողովրդի կողմից տրված կրեդիտի չարաշահման պատճառով է տեղի ունենում: Միջնորդող տերությունները, երբեմն պահանջում և պարտադրում են գործընթացներ, որ եթե իրենք իրենց երկրներում նույնը կատարեին, անմիջապես կտապալվեին:
-Տեսակետ կա, որ ԱՄՆ և Իսրայելը փորձում են տարածաշրջանում Ադրբեջանին, Թուրքիայից անկախ, առանձնահատուկ դերակատարություն շնորհել, զսպելով նաև Թուքիայի նոր՝ Օսմանյան, ախորժակները: Մյուս կողմից, Թուրքիան փորձում է մոտենալ Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը սիրաշահում է Թուրքիային: Նշված զարգացումները ուր կարող են տանել և ի՞նչ անդրադարձ կարող են ունենալ Հայաստանի վրա:
- Ադրբեջանին առանձնահատուկ դերակատարություն վերապահելու ցանկացած ծրագիր, որ խախտի շրջանային հավասարակշռությունը կարող է լրջորեն սպառնալ հայկական շահերը: Սակայն, ուշադրությամբ հետևելով հանդերձ, չպետք է չափազանցել այս մասին: Ադրբեջանի նկատմամբ նշված պարագան հիմնականում պայմանավորված է, տարածաշրջանային այլ հակասությունների հետ, որի կորիզն է հանդիսանում , Իրան-արևմուտք առճակատումը, որից շահեր է փորձում կորզել Բաքուն: Գալով Թուրքիայի հարցին, իհարկե, Ռուսաստանի իշխող վարչակազմն աներևակայելի կոռումպացված է, ինչը, միգուցե, իրենց ազգային անվտանգությանն սպառնացող գլխավոր վտանգն է. Ռուսաստանում նկատում ենք հակասական մոտեցումներ Թուրքիայի նկատմամբ, սակայն ոմանք Ռուսաստանում կարծում են, որ նոր Աթաթուրք են հայտնաբերել: Անկասկած, դրանից, հիմնական տուժող է լինելու նույնինքը` Ռուսաստանը: Թուրքիան շարունակում է մնալ` անվստահելի և անկանխատեսելի հարևան բոլոր երկրների համար: Թուրքիայի հարևանների հետ զրոյական կոնֆլիկտ ունենալու Անկարայի հայտարարած քաղաքականությունը, թուրքական ակներև խորամանկություն է: Դա նկատելու համար բավարար է, լուսարձակի տակ առնենլ վերջին 10 օրերի Թուրքիան, որ օգտագործելով հարևան երկրի խառնաշփոթ կացությունը, ուժեր է կուտակել Սիրիայի սահմանի վրա: Վերջին օրերի ընթացքում, Թուրքիան «մարդասիրական» նկրտումների անվան տակ, խախտել է Սիրիայի սահմանը և հավակնում է` գաղթականներ պաշտպանելու անվան տակ, հարևան երկրի հողի վրա ստեղծել «առընթեր միջանցք»:
- Որպես վերջին հարցում, տեսակետ է շրջում, որ Ադրբեջանը, այնքան էլ հետամուտ չէ Արցախով, և շատ բան էլ չունի ստանալիք այնտեղից, որքան Զանգեզուրից: Ինչքան հավանական է Զանգեզուրի նմատմամբ ագրեսիա և արդյո՞ք ադրբեջանական նման արկածախնդրություն, հովանավորներ կգտնի՞:
- Նշվածը դժվար, սակայն տրամաբանական սցենար է: Նկատի առնելով, որ նման ագրեսիա, ուղղված է նաև Ռուսաստանի և Իրանի դեմ, խրախուսողներ միշտ էլ կարող են գտնվել: Ոչ խաղախություն, ոչ պատերազմ վիճակում ոչինչ չի կարելի բացառել: Ռազմական առումով, այսօր, երևի թե անհնար է նման ծրագրի իրականացնելը, սակայն տարածքային զիջումներից հետո, Զանգեզուրը շատ ավելի խոցելի կդառնա: Մեր բանակցողները չպետք է կրկնեն 1921թ.-ի սխալը:

No comments:
Post a Comment