Tuesday, June 26, 2012

Դաշնակցականները Իրանում փորձում են խլել Հ.Բ.Ը.Մ.-ի աշխատող դպրոցները

Իրանի պետական շրջանակների, մամուլի եւ հանրային կարծիքի մօտ Մեծի Տանն կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. վեհափառին Ամենայն հայոց կրօնապետ անւանելով Հայ առաքելական եղեղեցու նկատմամբ Հ.Յ.Դ.-ի սադրիչ գործունէութիւնից յետոյ, Դաշնակցութիւնը անցնող մէկ ամսւայ ընթացքում հետեւողական փորձեր է կատարում Թեհրանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (Հ.Բ.Ը.Մ.) «Մարի Մանուկեան» աղջկանց միջնակարգ եւ «Նւարդ Գիւլբենկեան» տղայոց տարրական դպրոցները իրեն ենթակայ դարձնել: Դաշնակցութեան գովքը թմբկահարող իրանահայ «Հայելի» կայքէջը, Յունիս ամսւայ ընթացքում, Վ. Մ. կրճատւած ստորագրութեամբ, անյարգական եւ զրպարտիչ գրութիւնների շարան է տպագրել, Թեհրանում, տասնամեակների ընթացքում, հազարաւոր շրջանաւարտներ պատրաստած Հ.Բ.Ը.Մ. «Մարի Մանուկեան» դպրոցի հասցէին, դպրոցի կրթական մակարդակը հարցականի տակ առնելով, տեսչութեան եւ ուսուցչական կազմի գիտելիքների պաշարը անբաւարար համարելով եւ աշակերտների ծնողներին ընդվզումի, ընդհուպ մինչեւ իրանական կրթական նախարարութեան մօտ բողոքի մղելով: Կայքէջը, անտեսել է, համայնքում յայտնի այն փաստը, որ թեհրանահայ միջնակարգ դպրոցներում սովորող հայ աշակերտներից ամենաշատը համալսարան են ընդունւել «Մարի Մանուկեան» դպրոցից, որի մասին խոստովանել է նոյնիսկ Թեհրանի դաշնակցական պաշտօնաթերթը` հիմք ընդունելով Թեհրանի Հայոց Թեմի (Թ.Հ.Թ.) Կրթական խորհրդի տւեալները: «Հայելի» կայքէջը, Յունիսի 11–ին, 12–ին եւ 13–ին անհամեստօրէն եւ ապերախտաբար Հ.Բ.Ը.Մ.-ի, «Մարի Մանուկեան» դպրոցի Ծնողական խորհուրդի, ուսուցչական կազմի եւ տեսչութեան հասցէին գրել է. «Հայկական դպրոցներից հիմա շատ քննարկւող ու յատկապէս մեր դպրոցական աղջիկների՝ ոչ հայկական դպրոց ուղարկել սպառնացողներից մէկը Մարի Մանուկեան դպրոցն է՝ դպրոցի մակարդակի և տեսչութեան պատճառով»: http://www.hyeli.net/index.php/kt/2340//// «Անցեալ տարւանից էր խօսւում, որ ուսուցիչների մակարդակը ցածր էր, տեսուչը բաւարար կերպով չէր կատարում իրեն յանձնարարւած աշխատանքը: Այդ առիթով տեղի ունեցան տարբեր հանդիպումներ և եզրակացութինը եղաւ այն, որ նոր տեսուչ պիտի նշանակւի: Որոշումն իրականացւեց՝ յոյս ունենալով, որ կը փոխւի ամէն ինչ, բայց այս նոր պայմաններում՝ էլի դժզոհութիւններ ծնողների կողմից և էլի անտարբերութիւն...»: «Ծնողական խորհուրդը կարող է նոյնիսկ դիմում կատարել Կրթադաստիարակութեան նախարարութեան պատկան կենտրոն՝ ուսուցչի կամ որևէ պաշտօնեայի փոփոխութեան համար: Մարի Մանուկեան դպրոցի պարագային, նման որևէ գրութեան կամ նամակի մասին տեղեկութիւններ չկան, ինչը զարմանալի է, յատկապէս երբ շրջող դժգոհութիւնների մեծ մասը հէնց ներկայ տեսուչի գուծունէութեան մասին են»: http://www.hyeli.net/index.php/kt «Դպրոցի համար պատասխանատու Հայ բարեգործական ընդհանուր միութիւնը, պաշտօնեաները և Ծնողական խորհուրդը չկարողացան ելքեր գտնել, երևի որովհետև իւրաքանչիւրը իր ակնոցով է նայում դժւարութիւններին և արդիւնքի չեն հասնում»: «Ինչու՞ պիտի հասնենք այս մակարդակի, որ ծնողն ու աղջիկ աշակերտը դիմեն երբեմն նոյնիսկ անյայտ ծագումով, նեղ և անյարմար շէնքում հաստատւած դպրոցը՝ հրաժարւելով հայկական մեծ ու լուսաւոր դասարաններ ունեցող դպրոցից, հայկական մթնոլորտից և հայեցի դաստիարակութիւնից»: http://www.hyeli.net/index.php/kt/2340//// ԹՀԹ Կրթական խորհրդի անդամ Թալին Բաղումեանի, 13 Յունիս 2012թ.-ի միեւնոյն կայքէջում տեղադրւած գրութիւնը փաստում է, որ այս ամբողջ աղմկարար, վարկաբեկիչ եւ պառակտիչ գրութիւնների հետեւում ովքեր են կանգնած: «Մարի Մանուկեան. հնարաւոր լուծում» վերնագրով գրութիւնում կարդում ենք. «Դպրոցը պատկանում է Հայկական Բարեգործական ընդհանուր միութեանը (ՀԲԸՄ): Նիւթական խնդիրները, ներառեալ ուսուցիչների և պաշտօնեաների աշխատավարձերը և ապահովագրութեան մուծումները, շէնքի պահպանման և նորոգութիւնների ծախսերը, ու բնականաբար նաև աշակերտներից թոշակների գանձումը կատարւում է միութեան միջոցով: Հայ փոխտեսչի, ուսուցիչների և հայ պաշտօնեաների ընտրութիւնը ևս կատարւում է նոյն միութեան կողմից, որը, սակայն, հարկ եղած պարագային, դիմում ու ստանում է Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի տեսակէտը: Մի խօսքով, դպրոցի տէրն ու տիրականը Հայկական Բարեգործական Ընդհանուր միութիւնն է»: «Դպրոցների ծնողական խորհուրդները, լինելով դպրոցի ծնողների ներկայացուցիչը, պարտականութիւն ունեն հետևել իրենց փոխանցւած կամ հէնց Խորհրդի անդամներից որևէ մէկի միջոցով նկատւած այն խնդիրներին ու թերութիններին, որոնք կարող են բացասական ազդեցութիւն ունենալ դպրոցի ուսման մակարդակի վրայ: Ծնողական խորհուրդը կարող է նոյնիսկ դիմում կատարել Կրթադաստիարակութեան նախարարութեան պատկան կենտրոն՝ ուսուցչի կամ որևէ պաշտօնեայի փոփոխութեան համար: Մարի Մանուկեան դպրոցի պարագային, նման որևէ գրութեան կամ նամակի մասին տեղեկութիւններ չկան, ինչը զարմանալի է, յատկապէս երբ շրջող դժգոհութիւնների մեծ մասը հէնց ներկայ տեսուչի գուծունէութեան մասին են»: http://www.hyeli.net/index.php/kt Սփիւռքեան դժւարին պայմաններում, այս սադրիչ գործունէութեան մասին փաստերը Սփիւռքի եւ Հայաստանի հանրութեան սեփականութիւնը դարձնելուց յետոյ, անիմաստ ենք համարում խօսել Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի վերահսկողութեան ենթակայ դպրոցների կարգ ու կանոնի եւ կրթական վիճակի մասին, բաւարարւելով յիշեցնել միայն, որ աւելի քան մէկ տասնամեակ դաշնակցական նախարարին ենթակայ Հ.Հ. կրթական նախարարութիւնը, Հ.Հ. ամենակոռուպացւած նախարարութիւններից մէկն էր: Ա. Յովհաննիսեան, ուսուցչուհի Թեհրան, 25-06-2012 a.hovhanesian@yahoo.com a.hovhanesian@google.com

No comments: