«Արաքս» շաբաթաթերթ, 23.06.2010: Այսօր առավոտյան ժամը 10:00-ին, Թեհրանի հայոց թեմի Առաջնորդարանի դահլիճում, կայացավ թուրք մտավորական, «Քլարք» համալսարանի դասախոս՝ պրոֆ. Թաներ Աքչամի համատեղ ասուլիսը, որը դժբախտաբար, այնպես, որ պիտի չէր ընդառաջվել պարսիկ լրագիրների կոմից, իսկ թե ում մեղքով, դա արդեն ուրիշ հարց է, որի համար, այս պահին չի կարելի ափսոսալ:
Համատեղ ասուլիսի սկզբում, Թաներ Աքչամը նախ շնորհակալություն հայտնեց Իրան հրավիրվելու համար և ասաց՝ հպարտ է, որ իր գիրքը թարգմանվել է պարսկերենի: Նա հավելեց ««A Shameful act» (Ամոթալի արարք) գրքի բովանդակությունը Հայոց Ցեղասպանության՝ Թուրքիայի պատմության մութը պահված ծալքերի մասին է»:
«Իմ միակ հույսն ու երազն այն է, որ Թուրքիան իր պատմության այս մութ մնացած կողմը կճանաչի, որից հետո է միայն, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող է արմատավորվել խաղաղությամբ»,- ասաց Աքչամը և ավելացրեց. «Հայոց Ցեղասպանությունը՝ իսկական Ցէղասպանություն և ոչ թե ջարդ, սպանություն կամ եսիմ ինչ: Ես կասեի՝ եթե 1915-ին տեղի ունեցածը Ցեղասպանություն չանվանենք այդ դեպքում պիտի ասել, որ որևէ ցեղասպանություն չի եղել աշխարհում: Սա է իմ տրամաբանությունը՝ իրերը պետք է անվանվեն իրենց անունով, որպեսզի կարողանանք ճիշտ վերաբերվել նրանց հետ»:
Նա ասաց. «Երբ մենք խոսում ենք անցյալի մասին, միտում ենք հասնել խաղաղության, բարեկամության և ոչ թե թշնամանքի»:
Թաներ Աքչամը շեշտելով, որ պիտի շարունակվի միջազգային ասպարեզում և օտարերկրյա խորհրդարաններում Հայոց Ցեղասպանության ճանաչման ընթացքը, ասաց. «Նախկինում օտարերկրյա պառլամենտներում Ցեղասպանության փաստի ճանաչումը համարում էի սխալ: Կարծում էի, որ արտաքին միջամտությունը կարող է ավելի շատ լարել թուրք հասարակությանը հայերի դեմ, բայց այսօր գտնում եմ, որ առանց արտաքին ճնշումների Թուրքիան այս պատմական իրականությունը չի ընդունելու և հայերի միակ ճանապարհն այսօր հենց այդ է, որ տարբեր երկրների խորհրդարաններում բարձրացնեն այս հարցը»:
«Ամոթալի արարք» գրքի հեղինակի կարծիքով. «Պատմական իրականության մասին տեղեկանալը մարդկանց կմոտեցնի իրար»: Նա ասաց նաև, որ «Թուրքիան ոչ միայն հայերի այլ նաև մյուս հարևան ժողովուրդների՝ քյուրդերի, հույների, ալևիների և այլոց հետ հարցեր ունի, որոնց լուծումը նախևառաջ նրանց մասին ճիշտ տեղեկացված լինելու մեջ է»:
Աքչամը, նկատի ունենալով Իրան-Թուրքիա սերտ հարաբերություններն ասաց. «Կարծում եմ, որ եթե Իրանը կարողանա օգնել Թուրքիային, որպեսզի նա ճանաչի իր պատմությունը, շատ կարևոր գործ արած կլինի»:
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment