Thursday, January 20, 2011

Այսօր հունվարի 20-ն է՝ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ծննդյան օրը

1915-ի Մեծ Եղեռնից հետո, Արեւելյան Հայաստանի մեկ հատվածին՝ Խորհրդային Հայաստանին 50 տարի էր պետք, որ համաշխարհային երկու պատերազմների բովից անցնելուց հետո հրապարակ դուրս գար եւ միաբերան պահանջեր՝ «ՄԵՐ ՀՈՂԵՐԸ», «ՄԵՐ ՀՈՂԵՐԸ»: Իսկ Սփյուռքին եւս մի տասը տարի ավել, որ լրիվորեն հուսահատվեր միջազգային կազմակերպությունների գթասրտությունից եւ ինչու չէ նաեւ սեփական դասական կուսակցություններից ...
Երկունքը դժվար եղավ Սփյուռքում, իսկ ծննդոցը՝ պայթուն: 1975թ. Հունվարի 20-ին, Լիբանանի մայրաքաղաք, Բեյութում ռմբահարելով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գրասենյակը, որ հայերի արտագաղթի կազմակերպմամբ էր զբաղված, ի լուր աշխարհի հայտարարվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ծնունը:
Եվ այնուհետ աշխարհը խոսեց մինչ այդ մոռացության տրված ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ մասին:
Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը իրականացրել է մոտ 300 զինյալ գործողություն, աշխարհի տարբեր երկրներում, որոնցում իրենց ուրույն տեղն ունեն Արեւմտյան Հայաստանում եւ Թուրքիայում իրականացված գործողությունները:
Նորագույն զինյալ ազատագրական պայքարի ճանապարհին զոհվել են ԱՍԱԼԱ-յի երեք տասնյակից ավել զինվորներ, բանտարկվել 50-ից ավելին:

Անմահություն Ամբողջական Հայաստանի ազատագրման ճանապարհին զոհվածներին
Եվ Փառք ու պատիվ նրանց ծնող ժողովրդին

No comments: