Saturday, June 28, 2008

ՏԱԴԵՈՒՇ ՄՔՔՈԹԵՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Միչիգանի Ներկայացուցիչների Պալատի անդամ Տադեուշ ՄքՔոթերը խոստացել է օժանդակել Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ արդեն 15 տարի շարունակվող շրջափակման վերաբերյալ բանաձեւի ընդունմանը: Նա այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ակտիվիստների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:Ներկայացուցիչների Պալատի անդամ Ադամ Շիֆի ներկայացրած 6079 բանաձեւը պահանջում է պետդեպարտամենտից զեկույց ներկայացնել, որում պետք է ներկայացվեն Միացյալ Նահանգների կողմից ձեռնարկված քայլերն ու իրականացված ծրագրերը Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում Միչիգանի բնակիչ Նիերի Ավանեսյանը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կառավարման հարցերի ղեկավար Քեյթ Նահապետյանը եւ ակտիվիստ Զորի Յուրդեկյանը շնորհակալություն են հայտնել ՄքՔոթերին հիշյալ հարցերի կապակցությամբ նրա օժանդակության համար եւ հատկապես Հայոց ցեղասպանության բանաձեւին օժանդակելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական օգնության, Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության կրճատման եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հետ կապված հարցեր:

No comments: